1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Մերսեդեսը» գողացած տղամարդիկ կալանավորվել են. Ախուրյանի ոստիկանների բացահայտումը

13.03.2023 18:08 Գողություն

Անցյալ տարվա հուլիսին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված 53-ամյա կինը հայտնել էր, որ գողացել են եղբոր «Մերսեդես» մակնիշի «G» դասի թանկարժեք մեքենան։ Հատուկ միջոցներ օգտագործելով՝ բացել էին Շիրակի մարզի Ազատան գյուղի 28-րդ փողոցի առանձնատան դարպասները, մտել ավտոտնակ ու տարել մեքենան։ Տանտերերն արտերկրում են։
Քրեական ոստիկանության, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների ամիսներ տևած տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումները, նաև քննչական գործողությունները դեպքից ամիսներ անց արդյունք տվեցին։
Իրավապահները պարզեցին, որ գողությունը կատարել էին 29-ամյա, 34-ամյա և 44-ամյա երեք տղամարդ, որոնցից երկուսը՝ Գյումրու, մեկը՝ Նոր կյանք գյուղի բնակիչ։ Ախուրյանի ոստիկանները նրանց հայտնաբերեցին, ձերբակալեցին ու ներկայացրին նախաքննական մարմին։ Ընդ որում, 34-ամյա տղամարդը այլ պետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով հետախուզվում էր, իսկ 44-ամյա տղամարդն արտերկրում դատապարտվել էր։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ տղամարդիկ «Մերսեդեսը» թաքցրել էին Գյումրու թաղամասերից մեկում՝ հետագայում վաճառելու նպատակով։ Բացի այդ, 34-ամյա տղամարդը խոստացել էր վաճառելուց հետո յուրաքանչյուրին 25000 դոլար տալ։
Իրավապահները, դատարանի որոշմամբ, խուզարկել են 29-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով փամփուշտ, մարիխուանայի և հաշիշի նմանվող զանգվածներ, կաթուցիչներ և այլն։
Երեքն էլ կալանավորվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: