ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայի կողային հայելիները գողացողը հայտնաբերվեց

10.02.2020 10:50 Գողություն
Մեքենայի կողային հայելիները գողացողը հայտնաբերվեց

Փետրվարի 8-ին, ժամը 12.56-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 7-ի ժամը 23.30-ից փետրվարի 8-ի ժամը 12.20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Նալբանդյան փողոցի 107 շենքի մոտ կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 19-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: