ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց

26.12.2022 15:55 Գողություն
Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց

Դեկտեմբերի 24-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Գուլակյան փողոցում կայանված իր «Միցուբիշիի» համարանիշերը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները և համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 42-ամյա տղամարդը Գուլակյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Արաբկիրի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: