ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց

01.08.2019 16:23 Գողություն

Հուլիսի 31-ին, ժամը 20.30-ին, Մալաթիայի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Գ. Նժդեհի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Իսակովի պողոտայի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հուլիսի 25-ին, ժամը 17-ին, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, Անդրանիկի փողոցում կայանված «Ֆոլկսվագենի» սրահից գողացել է էլեկտրոնային ծխախոտ և դրամապանակ, որի մեջ եղել են փաստաթղթեր և դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: