ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց

19.09.2020 13:43 Գողություն
Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 18-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 15.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Մերսեդեսի» ապակիների նիկելապատ դետալները:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 26-ամյա կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: