1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեքենայից գողություն արած անձինք հայտնաբերվել ու բերման են ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19.11.2019 17:36 Գողություն

Նոյեմբերի 16-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Շիրազի փողոցում կայանված «Միցուբիշի» մակնիշի մեքենայի ապակին և գողություն արել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ գողացել են վարորդի վերարկուն և նրա հարսնացուի պայուսակը, որի մեջ եղել էր 5.000 ռուբլի, 160.000 դրամ և անձնագիրը:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց: Առաջ քաշվեցին և ստուգվեցին տարբեր վարկածներ. ձեռք բերված տեղեկությունների և փաստերի համադրությունը հուշում էր, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Գուլակյան փողոցի 24-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 9-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ավելի ուշ ոստիկանները պարզեցին, որ նա մենակ չի գործել: Գողությունը կատարել էր Մազմանյան փողոցի 34-ամյա մի բնակչի հետ, որին քրեական հետախույզները ժամեր անց նույնպես բերման ենթարկեցին:
Նրանք խոստովանել են կատարածը:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: