1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեքենայից գողություն էր արել . Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

25.04.2022 17:09 Գողություն

Ապրիլի լույս 18-ի գիշերը, ժամը 3.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցում կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայից գողություն են կատարել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ օգտվելով մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են պայուսակ:
Գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսվեց: Օպերատիվ հարցումների արդյունքում բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 38-ամյա մի բնակիչ, որը ապրիլի 22-ին Խանջյան փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը վերցվել է:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: