Մեքենայից դուրս նետված 22-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է
04.08.2022 10:45
ՃՏ պատահարներ
Հուլիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 28,5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի ջեռուցման համակարգը խափանվել էր, ինչի հետևանքով առաջացած գոլորշուց վախենալով՝ 22-ամյա ուղևորը ընթացքի ժամանակ դուռը բացել և դուրս էր նետվել մեքենայից. նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Օգոստոսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 22-ամյա Գալյա Յ.-ն մահացել է:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: