Մեքենան բախվել է հողաթմբին
Ապրիլի 27-ին, ժամը 18.15-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 154-րդ կմ-ին բախվել է դաշտամիջյան հողաթմբին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: