Մեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը մահացել է
11.08.2021 11:10
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 10-ին, ժամը 04.50-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 31-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 42-ամյա վարորդ Սամվել Թամարյանը մահացել է, իսկ 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: