Մեքենան դուրս է եկել փողոցի երթևեկելի մասից և բախվել պատին
11.03.2013 11:13
ՃՏ պատահարներ
Մարտի 10-ին, ժամը 04.00-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սասնա Ծռեր և Տիգրան Պետրոսյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել փողոցի երթևեկելի մասից և բախվել պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: