Մեքենան ընկել է ջրատարը. վարորդը և ուղևորը մահացել են
15.03.2021 10:05
ՃՏ պատահարներ
Մարտի 13-ին, ժամը 23.10-ին, հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում մեքենան ընկել է ջրատարը, իսկ մեքենայում երկու մարդ կա: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Նորամարգ գյուղի Մաշտոցի և Կորյունի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 48-ամյա վարորդ Հենրիկ Կարապետյանը և 45-ամյա ուղևոր Համլետ Տոնոյանը մահացել են:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: