Մեքենան շրջվել է
Նոյեմբերի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Հացաշեն-Սորիկ գյուղերի ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
