ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզվել է Բակունցի փողոցում կայանած մեքենան վնասողի ինքնությունը

Օգոստոսի 31-ին, ժամը 02.16-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բակունցի փողոցում գտնվող խանութի մոտ կրակել են իր ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մեքենայի ապակիները վնասվել են:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ օգոստոսի 30-ին, ժամը 23.00-ին, Բակունցի փողոցի մի բնակիչ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ վնասել է Բակունցի փողոցում կայանած «Մերսեդեսի» դռների ապակիները:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: