Մեքենան ընկել է ձորը, վարորդը մահացել է
06.11.2023 11:42
ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 4-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի տարածքում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 63-ամյա վարորդ Ալբերտ Դալլաքյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: