Մեքենան գլորվել է ձորը. 33-ամյա վարորդը մահացել է
14.06.2019 12:02
ՃՏ պատահարներ
Հունիսի 13-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի «Գոմերաձոր» կոչվող տարածքում ավտոմեքենա է շրջվել:
Պարզվել է, որ Ստեփանավան քաղաքի «Գոմերաձոր» տանող ճանապարհին (օրը և ժամը պարզվում է) «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կորցրել է ինքնակառավարումը և մոտ 40 մ գլորվել ձորը. 33-ամյա վարորդ Արթուր Զալինյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: