1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Մերսեդես» մակնիշի մեքենաներից գողություն կատարողը հայտնաբերվել է

23.11.2022 11:33 Գողություն

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողություն են արել: Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները: Նրանց ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքից օրեր անց գողությունը բացահայտվեց։ Չարենցի փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին հանցագործություն կատարած անձին, որը Ստեփանավան քաղաքի 50-ամյա բնակիչ է: Նա ներկայացվեց Արաբկիրի քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք։ Իրավապահների հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ ձերբակալվածը օգոստոս, սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին Երևանի տարբեր փողոցներում կայանված «Մերսեդես» մակնիշի երեք ավտոմեքենայից ևս գողություն էր արել:
Դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: