Մթության քողի տակ՝ դիմակով, պտուտակահանով, աքցանով, ձեռնոցով, լապտերով և պարանով զինված
Սեպտեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկել 1996 թ. ծնված Կարեն Գ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել էր սև դիմակ, պտուտակահան, աքցան, ձեռնոցներ, լապտեր և սինթետիկ թելից գործված պարան:
Կարեն Գ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, ոմն Արմանի հետ Հաղթանակի պողոտայի թիվ 46 հասցեում գտնվող, չգործող վաճառատան պատուհանը բացելով՝ գողացել են սպորտային պայուսակներ, գովազդային վահանակի լույսեր և տեսախցիկի ձայնագրման սարք:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կարեն Գ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: