Մի դեպքում՝ ծեծ, մյուսում՝ անձին տեղեկություն ներկայացնելուց հրաժարում
25.05.2016 11:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 24-ին, ժամը 10.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 25 շենքի բակից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արամ Ն.-ն, ով մայիսի 23-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ և 148 հոդվածի /անձին տեղեկություն ներկայացնելուց հրաժարվելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: