Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
16.03.2013 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 15-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի մի բնակարանից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Գագիկ Ղ.-ին, որը մարտի 4-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Գագիկ Ղ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: