ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մի շարք գողությունների հեղինակները ձերբակալվել են

20.03.2014 12:02 Գողություն

Հունվարի 18-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1951 թ. ծնված Էմա Խ.-ի բակից գողացել են 15 պարկ փայտ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են այլ հանցագործություն կատարելու համար ձերբակալված Ա. Սահակյանը և Ս. Ավագյանը:
Պարզվել է նաև, որ նրանք փետրվարի 28-ին նույն տուժողի տանը կից հողատարածքում գտնվող ավտոտնակից գողացել են 500 դոլար, հեռուստացույց և խոհանոցային կաթսաներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ա. Սահակյանը և Ս. Ավագյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: