Մի քաղաքացի կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և որսորդական հրացան
01.08.2014 10:58
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` hուլիսի 31-ին, ժամը 12.30-ին, մի քաղաքացի կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և կարճեցված փողով, երկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: