Միավորված կոլեգիայի նիստ Սանկտ Պետերբուրգում /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ/
27.07.2015 18:30
Պաշտոնական

Հուլիսի 27-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում աշխատանքն սկսեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցելու համար Երևանից ժամանել էր Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:
Նիստը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևը:
Նիստին մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ու Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունից, ինչպես և երկու գերատեսչությունների կենտրոնական ապարատների վարչությունների պետեր:
Օրակարգում «Մարդկանց առևտրի հակազդման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին», «Տեղեկատվության փոխանակման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության վիճակի մասին» և «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի 2016 թվականի աշխատանքի պլանի մասին» հարցերն էին:
Միավորված կոլեգիայի նիստի բացման խոսքում Վլադիմիր Գասպարյանն ու Վլադիմիր Կոլոկոլցևն անդրադարձան հանցավորության դեմ պայքարում երկու երկրների ավանդական համագործակցությանը, վերջին տարիներին բոլոր ուղղություններով արդյունավետ զարգացող գործընկերային հարաբերություններին, ինչպես և օրակարգի խնդիրներին:
Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Քննարկումների արդյունքներով բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:




























