Միխայլովկա-Տաշիր ճանապարհին «Մերսեդես»-ը կողաշրջվել է. ուղևորը տեղում մահացել է
11.09.2017 16:04
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «Մերսեդես C 200» մակնիշի ավտոմեքենան Միխայլովկա-Տաշիր ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 1981 թ. ծնված Արմեն Սեյլյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: