Միկրոավտոբուսը ինքնաբերաբար առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդին
Փետրվարի 10-ին, ժամը 06.00-ին, Երևանի Հաղթանակ փողոցում «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը ինքնաբերաբար առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: