ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Միկրոավտոբուսում գողացել է դրամապանակ

21.11.2014 11:08 Գողություն
Նոյեմբերի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 18.20-ին, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Աբրահամ Ք.-ին, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ին, թիվ 56 երթուղային միկրոավտոբուսի սրահում Աբրահամ Ք.-ն  1990 թ. ծնված Լուսինե Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: