1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Միջոցառում՝ նվիրված հայ ժողովրդի պանծալի հաղթանակներին և հերոսներին

15.06.2016 11:36 Միջոցառումներ
Միջոցառում՝ նվիրված հայ ժողովրդի պանծալի հաղթանակներին և հերոսներին

Երևանի Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության վետերանների խորհրդի և Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի կազմակերպած համատեղ միջոցառումը նվիրված էր հայ ժողովրդի տարած պանծալի հաղթանակներին և 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած հերոս զինվորների հիշատակին:
Միջոցառմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հարությունյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության վետերանների խորհրդի նախագահ Սպարտակ Ամիրյանը, Քանաքեռ-Զեյթունի վետերանների խորհրդի նախագահ Կիմ Առաքելյանը, մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի որդին՝ ոստիկանության վետերան Նաիրի Սահյանը, մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ և հյուրեր:
Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը միջոցառման բացման խոսքում բարձր գնահատեց ոստիկանության վետերանների խորհրդի և դպրոցի մանկավարժական կոլեկտիվի համագործակցությունը՝ երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, և համոզմունք հայտնեց, որ երեխաների և ավագ սերնդի համագործակցությունն ու բարեկամությունը լինելու է շարունակական:
Միջոցառման մասնակիցները ծանոթացան դպրոցի առաջին հարկի սրահում տեղադրված, ոստիկանության վետերան, ժողովրդական նկարիչ Միսակ Սաֆարյանի նկարների և քանդակների ցուցահանդեսներին, այնուհետև ականատես եղան դպրոցի սաների անձնական ստեղծագործություններին՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից մեր զինվորներին:
Միջոցառումը շարունակվեց դպրոցի հանդիսությունների դահլիճում՝ ասմունքի միջոցով պատմական էքսկուրս կատարվեց Ավարայր, Սարդարապատ, Հայրենական մեծ պատերազմի տարիները, Արցախյան և ապրիլյան հերոսական դրվագները՝ արտացոլելով թշնամու դեմ տարած հայ ժողովրդի զավակների փայլուն հաղթանակները:
Հնչեցին ելույթներ, գնահատանքի և շնորհակալության խոսքերով հանդես եկան Նաիրա Հարությունյանը, Սպարտակ Ամիրյանը, Կիմ Առաքելյանը, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության վերետանների խորհրդի անդամ Միսակ Սաֆարյանը, ինչպես նաև հրավիրված ծնողները:
Վերջում հյուրերը այցելեցին դպրոցում տեղակայված Միսաք Մանուշյանի թանգարան:
Դպրոցի տնօրինության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության վետերանների խորհրդի անդամ, նկարիչ Միսակ Սաֆարյանի կողմից նկարչության անվճար դասընթացներ անցկացնել դպրոցի շնորհալի աշակերտների հետ, որը սիրով ընդունվեց: