ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Միջադեպ ոսկու շուկայի մոտ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց են զանգահարել անհայտ քաղաքացիներ և հայտնել, որ Երևանի Մ. Խորենացու փողոցում` ոսկու շուկայի առջև, ծեծկռտուք է: 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել երեք քաղաքացու, որոնցից երկուսի գլխի և ճակատային հատվածում առկա էին արյան հետքեր:
Պարզվել է, որ բերման ենթարկվածներն են 1991 թ. ծնված Արթուր Ե.-ն, 1986 թ. ծնված Վարդգես Ե.-ն և 1991 թ. ծնված Գևորգ Հ.-ն:
Վերջիններս հրաժարվել են հաղորդում և բացատրություն տալուց: 
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: