1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Միջադեպ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում

Միջադեպ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում

Հունվարի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Իսակովի փողոցի ավտոնորոգման կետերից մեկում ծեծկռտուք է եղել: Տվյալները հաստատվեցին, երբ նույն օրը բաժին դիմեց 30-ամյա մի տղամարդ: Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ հունվարի 25-ին, երեկոյան ժամը 19.00-ի սահմաններում, 24 և 30 տարեկան երկու երիտասարդների միջև վիճաբանություն էր եղել: Սկսվել էր ծեծկռտուք, և 25-ամյա երիտասարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ էր հասցրել 30 տարեկանին, ապա օդաճնշիչ ատրճանակով կրակել նրա կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնաս:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշատի բաժնի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 27-ին 25-ամյա երիտասարդը ներկայացավ բաժին և իրավապահներին հանձնեց օդաճնշիչ ատրճանակը: Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: