1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Միջադեպ Փամբակում. Վարդենիսի ոստիկանները պարզեցին մի շարք հանգամանքներ

Ապրիլի 12-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Գլխի ձախ քունքային շրջանի պատռված վերք՝ հյուսվածքների անկանոն դեֆեկտով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Փամբակ գյուղի 28-ամյա մի բնակչի:
Մեկնած ոստիկաններին նրա հայրը հաղորդում է տվել, որ նույն օրը, Փամբակ գյուղում ծագած վիճաբանության ժամանակ, 51-ամյա Աբգար Ջ.-ն ձեռքով հարվածել է իր որդուն, իսկ նրա ընկերը գարեջրի շշով խփել է նրա գլխին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 12-ի կեսօրին Աբգար Ջ.-ն գնացել է Փամբակ գյուղի կենտրոնում գտնվող հրապարակ, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, խուլիգանական դրդումներով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ներկա գտնվողների հասցեին հայհոյանքներ հնչեցրել: Այնուհետև վրդովվելով երիտասարդի արարքից, բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրան, ծեծի ենթարկել: Միջադեպին միացել է նաև նրա ընկերը՝ «Գվիդ» մականունով 36-ամյա Արտակ Ս.-ն, որը ապակյա շշով հարվածել է երիտասարդի գլխին: Շիշը կոտրվել է, և «Գվիդը» կոտրված մասով կրկին հարվածել է նրա գլխին՝ պատճառելով վնասվածք:
Հարուցվել է քրեական գործ:
Անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ երկուսն էլ ներկայացել են Վարդենիսի քննչական բաժին, ներգրավվել որպես կասկածյալ և ստորագրությամբ բաց թողնվել:
Նախաքննությունը շարունակվում է:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: