ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ոստիկանության 2013 թ. ընթացքում կատարված աշխատանքները

Միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ոստիկանության 2013 թ. ընթացքում կատարված աշխատանքները

 

2013 թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունը շարունակել է երկկողմ և բազմակողմ սերտ համագործակցությունը օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանությունների) եւ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ:

 
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՄՈՏ
 
2013 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների, օտարերկրյա պետությունների ներքին գործերի նախարարությունների պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր: 
2013 թ. հունվարի 17-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Կարին Վոլդսեթի գլխավորությամբ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են ընտրացուցակների ճշգրտման, նախընտրական շրջանում հավաքների անցկացման ապահովման, նախագահի թեկնածուների անվտանգության պահպանման շրջանակներում իրականացվող միջոցառումներին ուղղված մի շարք հարցեր:
 
 
 
 
 
2013 թ. հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին:
Հանդիպման ընթացքում Վ. Գասպարյանը ներկայացրել է տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը Հայաստանի ոստիկանության ու Եվրոպայի Խորհրդի միջեւ եւ նշել, որ համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի փորձագետների հաճախակի այցելությունների ու կոնկրետ ոլորտներում նրանց գործնական աջակցության պարագայում, նեկայացվել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ընթացքը, անդրադարձ է եղել առաջիկա նախագահական ընտրություններում ոստիկանության գործառույթներին: 
Օլեքսանդր Պավլյուկը հավաստիացրել է, որ Եվրոպայի Խորհուրդը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանի ոստիկանությանը, մասնավորապես՝ բարեփոխումների բնագավառում, եւ համագործակցությունն ավելի սերտ ու համակողմանի կլինի՝ պայմանավորված նաեւ նրանով, որ մայիսին Հայաստանը վեց ամսով ստանձնելու է Եվրոպայի Խորհրդի նախագահությունը:
2013 թ. փետրվարի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային և նրան ուղեկցող անձանց:
Հանդիպման ընթացքում ոստիկանության պետն անդրադարձել է նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքին: Նշել է նաեւ, որ ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ` ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար. Ոստիկանության կենտրոնական ապարատում կազմավորվել և ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորությամբ գործում է օպերատիվ շտաբ, որը ղեկավարում ու վերահսկում է ամբողջ գործընթացը:
Տրայան Հրիսթեան իր պատրաստակամությունն է հայտնել հետագա համագործակցության ու աջակցության հարցում:


 
2013 թ. փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է բարեփոխումների ընթացքը, քննարկվել է առաջիկա նախագահական ընտրությունների, ՀՀ ոստիկանության կողմից կատարված աշխատանքները:
Վլադիմիր Գասպարյանը ընդգծել է ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի սերտ գործընկերության ու բարեկամության կարևորությունը և շնորհակալություն հայտնել բարեփոխումներին ցուցաբերվող իրական աջակցության և օժանդակության համար։


 
2013 թ. փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) ընտրությունների դիտարկման առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին և պատվիրակության անդամներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների, հետընտրական զարգացումների, հանրահավաքների ընթացքում ոստիկանության կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ հարցերը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: 
2013 թ. ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Ժան Պիեռ Ռաստելինիի գլխավորած՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է բարեփոխումների ընթացքը և ընդգծել  արդի փուլի գլխավոր սկզբունքները, մասնավորապես՝ հանցագործությունները գրանցումից թաքցնելու և ծեծով ու խոշտանգումներով ցուցմունք կորզելու արատավոր պրակտիկայի բացառումը:
Ժան Պիեռ Ռաստելինին ընդգծելով բարեփոխումներն ավարտին հասցնելու ոստիկանության ղեկավարության վճռականությունը և ակնհայտ փոփոխությունները, միևնույն ժամանակ նկատել է, որ հանդիպումների ընթացքում բողոքներ են եղել որոշ կալանավորներից՝ իրենց հանդեպ վատ վերաբերմունքի վերաբերյալ:
Ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ են տվել պատվիրակության անդամների բոլոր հարցադրումներին:
2013 թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և նրան ուղեկցող անձանց:
Հանդիպման սկզբում Վլադիմիր Գասպարյանը ցավակցություն է հայտնել Բոստոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն  է հայտնել ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ ԱՄՆ դեսպանատան աջակցության համար եւ անդրադարձել ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեությանը, ապա նաև Երեւանի ավագանու ընտրություններին: 
Ջոն Հեֆերնը նշել է, որ ոստիկանությունում իրականացվում են բարեփոխումների բոլոր ծրագրերը եւ դրական է գնահատել ընտրությունների ընթացքում ոստիկանության ցուցաբերած զուսպ գործելակերպը, միևնույն ժամանակ նկատելով, որ հասարակության վստահության ամրապնդման համար անհրաժեշտ է, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր իրավախախտները: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետարքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


 
2013 թ. հունիսի 4-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովին, ակադեմիայի պետի օգնական Ալեքսանդր Բլինկովին և ակադեմիայի ուսումնական ընթացքի որակի և ուսումնական բաժնի պրակտիկայի պլանավորման և հսկողության բաժանմունքի տեսուչ Լյուբով Գրիգորյանին:
Հանդիպման ընթացքում Ոուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ կողմերը ղեկավարվելով 2008 թ. հունիսի 20-ի Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև կնքված համագործակցության մասին Համաձայնագրի դրույթներով, ձգտելով գիտության և կրթության բնագավառում փոխշահավետ համագործակցության զարգացման, ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների, գիտամանկավարժական և գիտական կոլեկտիվների միջև կապերի հաստատման նպատակով՝ պարտավորվեցին համագործակցել  ամբիոնների միջև  կրթության ոլորտի փորձի փոխանակման և մի շարք այլ հիմնական ու նպատակային ուղղություններով:
 
 
 
 
 
2013 թ. hուլիսի 1-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած պատվիրակությանը:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես, օրենսդրական և կառուցվածքային փոփոխություններին, համակարգի տեխնիկական հագեցման վիճակին և մի շարք այլ ուղղությունների, որոնք հետաքրքրություն էին ներկայացնում վրացի գործընկերների համար:
Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է Վրասատանի ներքին գործերի համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը և հավաստիացրել, որ նաև բարեփոխումների շնորհիվ հայ և վրացի իրավապահների ավանդական համագործակցությունը առաջիկայում կշարունակվի ու կխորանա:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ համագործակցությունը կվերաճի ամենօրյա, ամենժամյա համատեղ աշխատանքի՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների անդորրի և ապահովության:
 
 

 
 
2013 թ. հուլիսի 3-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել  Հայաստանի և Ռուսաստանի ոստիկանական կառույցների համագործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ մշտական կապն ու փոխգործակցությունը նպաստում են երկու երկրներում իրավապահ գործունեության արդյունավետությանն ու գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Ներկայացնելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք  է հայտնել, որ համակարգի արդիականացումը, մասնավորապես՝ ոստիկանական կադրերի պատրաստման ու վերապատրաստման ոլորտում, ներառում է նաև այդ բնագավառում Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների հետ համագործակցության կատարելագործում և ընդլայնում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
 
 
2013 թ. օգոստոսի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:
Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել հայ-հնդկական համագործակցության ծրագրերի շրջանակում ոստիկանության ներգրավվածության կապակցությամբ: 
Ոստիկանության պետը ներկայացնելով համակարգում ընթացող բարեփոխումների ներկայիս փուլի առանձնահատկությունները՝ նշել է, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաև կադրերի վերապատրաստման և ծառայությունների տեխնիկական հագեցման ոլորտը, իսկ այդ բնագավառում արդեն մեկ տասնամյակ տևող համագործակցությունը Հնդկաստանի գործընկերների հետ արդեն որոշակի արդյունքներ է տվել:
Սուրեշ Բաբուն ներկայացրել է Հայաստանի ոստիկանության հետ փոխգործակցության մի շարք նոր ծրագրեր, և հավաստիացրել, որ արդեն իսկ կայացած գործընկերությունը, մասնավորապես՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ուսուցման ու բնագավառի մասնագետների վերապատրաստման ոլորտում, շարունակվելու և ընդլայնվելու է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:




 
2013 թ. օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Քննարկվել են  երկու երկրների իրավապահ կառույցների գործընկերությունն էլ առավել ակտիվ աշխատանքով խորացնելու և համագործակցությունն ընդլայնելու հարցերը:
 
 
 
 
2013 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնին:
Անդրադառնալով վերջին շրջանի քաղաքացիական ակցիաներին՝ Ջոն Հեֆեռնը կարևորել է, որ դրանց ընթացքում ոստիկանության ծառայողները հիմնականում դրսևորել են հանդուրժողականություն և զերծ մնացել ուժային մեթոդներից: Միևնույն ժամանակ, դեսպանը հետաքրքրվել է որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով՝ նշելով նաև, որ ծանոթ է դրանց վերաբերյալ ոստիկանության հայտարարություններին:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ոստիկանության դիրքորոշումն այդ դեպքերի վերաբերյալ, տեղեկացրել միջադեպերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքի, նման դեպքերը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին:
Ջոն Հեֆեռնը հույս է հայտնել, որ որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ ոստիկանությունը կիրագործի մարդու իրավունքների պաշտպանությանն ու հասարակական կարգի պահպանմանն ուղղված իր առաքելությունը:
Վլադիմիր Գասպարյանը հավաստել է, որ ոստիկանությունը շարունակում է աշխատել բաց ու թափանցիկ, իրականացնում է հրապարակային գործունեություն և վճռական է հանրային վստահություն վայելող ոստիկանության ձևավորմանն ուղղված բարեփոխումներն ավարտին հասցնելու իր հանձնառության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
 
 
 
 
2013 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարության Թբիլիսի քաղաքի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդրե Չիկաիձեի գլխավորած պատվիրակությանը:
Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել  հայ և վրաց ոստիկանների գործընկերային հարաբերությունների խորացման կապացությամբ՝ նշելով, որ դա կնպաստի երկու իրավապահ կառույցների գործունեության արդյունավետությանը: 
Վլադիմիր Գասպարյանը հավաստել է վերջին շրջանում ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և նշել, որ երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների, պատասխանատուների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա համատեղ աշխատանքն այդ ծրագրի իրագործման լավագույն ուղին է:
Հանդիպումն անցել է ջերմ ու կառուցողական մթնոլորտում:
2013 թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին:
ՀՀ ոստիկանության պետն փաստել է, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ու ՀՀ ոստիկանության համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, այդ համագործակցությամբ արդեն արձանագրվել են որոշակի լուրջ արդյունքներ, և առաջավոր փորձի փոխանակման արդյունքում՝ ձեռքբերումներն առավել ակնհայտ կդառնան: 
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ Հայաստանի ոստիկանությունը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը դիտում է որպես ոչ միայն տարածաշրջանային, այլև անդրազգային հանցավորության չափազանց վտանգավոր տեսակ, որի մարտահրավերներին հարկավոր է հակազդել համատեղ ուժերով, և, ընդ որում, կանխարգելիչ պայքար ծավալել հասարակության լայն շերտերում՝ ամենատարբեր ձևաչափերով: Այս համատեքստում ոստիկանության պետը կարևորեց ոստիկանության ծառայողների մշտական այցերը հանրապետության ավագ դպրոցներ:
Յուրի Ֆեդոտովը գոհունակություն հայտնեց երկու կառույցների համագործակցության արդի մակարդակի առնչությամբ` նշելով, որ փոխգործակցությունը կբարձրացնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
 
 
 
 
2013 թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսին և նրան ուղեկցող անձանց:
Վլադիմիր Գասպարյանը կարևորել է եվրոպական կառույցների հետ համագործակցությունը մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում՝ ընդգծելով, որ հիմնախնդիրը համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակում է, և այդ ուղղությամբ զգալի քայլեր են կատարվել:
Ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող գործնական քայլերն ու ծրագրերը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ակնկալում է եվրոպական հեղինակավոր կառույցների օգնությունը, մասնավորապես՝ իրավիճակի ճիշտ վերլուծության ու գնահատման առումով, և անընդունելի է, երբ համապատասխան զեկույցներում տեղ է գտնում հնացած կամ չճշտված տեղեկատվություն, ինչը ոչ միայն աղճատում է իրական պատկերը, այլև ոստիկանության հանդեպ անվստահության առիթ է դառնում: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիլս Մուիժնիեկսը կարևորեց հակազդումը մարդու իրավունքների խախտումներին և ընդգծեց այդ ոլորտում անկախ հանձնաժողովի դերն ու նշանակությունը:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձավ նաև քաղաքացիական ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերի գործերով քննության ընթացքին:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հիշյալ դեպքերից չորսն արդեն բացահայտված են, ինչի մասին հանրությունը պատշաճ կերպով իրազեկվել է, և հավաստել է, որ մյուս դեպքերը նույնպես կբացահայտվեն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
 
 
 
 
 

Երկկողմ համագործակցություն

Ռուսաստանի Դաշնություն

 
         
 
Շարունակվել է սերտ համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` 2008 թ. հունիսի 20-ին Երեւանում ստորագրված «ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ՆԳՆ միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:
Հաշվետու  ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են ՌԴ ՆԳՆ աշխատակիցների որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտում կազմակերպվող դաընթացներին, ՌԴ ՆԳՆ կրթական հաստատությունների հատուկ սեմինարներին եւ դասընթացներին, կրթություն ստացել ՌԴ ՆԳՆ Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի համալսարաններում, ինչպես նաեւ ՌԴ ՆԳՆ Ակադեմիայում: 
ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ մի շարք աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել մասնավորապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, օպերատիվ տեղեկատվության փոխանակման, օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման և իրականացման, ՌԴ եւ ՀՀ տարածքներում միջազգային հանցավոր խմբավորումների պարագլուխների նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու ընթացքում համագործակցության և այլ հարցերի վերաբերյալ:
2013 թ. ապրիլի 17-ից 21-ը ՌԴ մայրաքաղաքում անց է կացվել դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության «02» հաղորդաշարը հեղինակավոր փառատոնի աշխատանքներին ներկայացված էր «Հանցագործություն եւ պատիժ» անվանակարգում եւ այդ անվանակարգում էլ հաղթանակ է տոնել՝ արժանանալով փառատոնի «ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ»-ին:
 
 
 
 
 
ՀՀ-ում ՌԴ դեսպանության աջակցությամբ 2013 թ. ապրիլի 17–ից հուլիսի 17–ը ՀՀ ոստիկանության 45 ծառայողների համար կազմակերպվեցին ռուսերեն լեզվի դասընթացներ:
2013 թ. հունիսի 17-ից 19-ը ճանաչողական այցով Երևանում էր գտնվում ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության պատվիրակությունը` ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության պետի ծառայության գծով, ոստիկանության գեներալ-մայոր Վ.Կոզլովի գլխավորությամբ: Այցի նպատակներ ուսումնասիրելու ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը հատկապես հասարակական կարգի ապահովման բնագավառում:
Պատվիրակությունը մասնակցել է նաև Արզնի քաղաքում կազմակերպված հրամանատարաշտաբային զորավարժության ամփոփիչ փուլին` ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ՝ «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
 
 
 
 
 
 
 
2013 թ. հուլիսի 29-ին ՌԴ Սոչի քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի նիստը: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարում Ռուսաստանի ՆԳՆ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության փոխգործակցության մասին», «Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի 2012 թ. հուլիսի 23-ի որոշման կատարման մասին», «Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի 2014 թ. աշխատանքի պլանի մասին» հարցերը:
Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի նիստում համապատասխան որոշումներ են ընդունվել օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ, հաստատվել է ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի 2014 թ. աշխատանքի պլանը:
 
 
 
 
 
 
2013 թ. հոկտեմբերի 2-ից 4-ը ՌԴ Ռոստովի Մշակույթի կենտրոնական տանը տեղի է ունեցել «Վահան եւ Գրիչ» միջազգային մրցույթը: Մասնակցել են ՌԴ ՆԳ նախարարության հարյուրից ավելի աշխատակիցներ,ՀՀ ոստիկանության, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ուկրաինայի ՆԳ նախարարությունների լրատվական ծառայությունների ներկայացուցիչներ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետը եւ ՀԿԼՎ բաժնի պետը ՌԴ ՆԳՆ կողմից պարգեւատրվել են «Վահան եւ Գրիչ» կրծքանշաններով:
2013 թ. նոյեմբերի 9-ից 11-ը ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ Մոսկվա քաղաքում կայացած ՌԴ ՆԳ մարմինների ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտում ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ՆԳՆ համագործակցության հետ կապված առկա խնդիրների քննարկումներին: Հանդիպումներ են կայացել ՌԴ ՆԳ նախարարի տեղակալի և Ուկրաինայի ՆԳ նախարարի առաջին տեղակալի հետ:
Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում համագործակցության շրջանակներում տեղի են ունեցել նաև մի շարք այլ միջոցառումներ, փոխայցելություններ, կլոր սեղան քննարկումներ, դասընթացներ, հանդիպումներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում:
 
 
Ամերիկայի Միացյալ Նահանգներ


Շարունակվել է սերտ և ակտիվ համագործակցությունը ՀՀ ոստիկանության եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև:
Հաշվետու ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք այցելություններ, միջոցառումներ, աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ, դասընթացներ, մասնավորապես.
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության առաջարկով ՀՀ ոստիկանությանը հասարակական կարգի պահպանման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով 2013 թ. փետրվարին ճանաչողական այցով ՀՀ ոստիկանություն էին հրավիրվել «Քեյսմեն» կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր մի շարք հանդիպումներ ունեցան ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության հետ: Հյուրերը ծանոթացան հասարակական կարգի ապահովման ոլորտի իրավիճակին` իրենց ապագա աշխատանքն ու դասընթացները ճիշտ կազմակերպելու նպատակով:
2013 թ. փետրվարի 3-ից 7-ը  ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում ԱՄՆ Պետական եւ Արդարադատության դեպարտամենտների աջակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կազմակերպել է «Հասարակական կարգի պահպանությունը ԱՄՆ-ում» թեմայով գործնական-ճանաչողական այց: Այցին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդականը եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Պարեկապահակակետային ծառայության 5 ծառայող:
2013 թ. մարտի 3-ից 6-ը Վրաստանում ԱՄՆ եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունների կողմից Վրաստանի մայրաքաղաք  Թբիլիսիում կազմակերպվել է «Կանայք ոստիկանությունում» թեմայով միջազգային կոնֆերանս, որի նպատակն էր բարձրացնել իրավապահների որակավորումը և ընդգծել կանանց դերը ոստիկանական համակարգում: Կոնֆերանսին ՀՀ ոստիկանությունից մասնակցել է 12 կին ոստիկան:
2013 թ. մարտի 27-ից 28-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավական ռեսուրս կենտոնի կողմից կազմակերվել են հասարակական կարգի ապահովման վերաբերյալ սեմինար: Սեմինարին մասնակցել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության 12 ծառայող:
2012 թ. ապրիլի 12-ից Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպվել է  «Իրավապահ կրթություն և ուսուցում միջազգային ծրագիրը», որը ապահովել է փորձի փոխանակման և ուսուցման հնարավորություններ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունների միջև: Ծրագրի շրջանակներում 2013 թ. ապրիլի 8-ից 12-ը  ՀՀ-ում համայնքամետ և տեղեկատվական հենքով ոստիկանական գործելակերպի ներդրմանն աջակցելու նպատակով ճանաչողական և խորհրդատվական այցով Հայաստան են ժամանել ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ֆեյրֆաքս համայնքի ոստիկանական բաժնի պետ Ջոն Նեյլորը, Ֆեյրֆաքս համայնքի հանրային անվտանգության կապի վարչության օպերատիվ ղեկավար Բերնար Դուչարմը և IACP կազմակերպության միջազգային ոստիկանական կրթության և վերապատրաստման ծրագրի համակարգող Լեսլի Միլները, որոնք հաստատված օրակարգի համաձայն մի շարք հանդիպումներ են ունեցել ՀՀ ոստիկանությունում, կատարել համապատասխան ուսումնասիրություններ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակը 2013 թ. սեպտեմբերի 22-ից 26-ը Հարավային Աֆրիկայի Դուրբան քաղաքում կազմակերպել է ոստիկան կանանց միջազգային ասոցիացիայի ուսումնական կոնֆերանս, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի 4-րդ եւ 5-րդ հատուկ գումարտակների ծառայողները: Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաեւ ներկայացվել է կանանց եւ երեխաների թրաֆիքինգի իրականացումը Աֆրիկայում եւ կանխարգելման միջոցառումները:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 2013 թ. սեպտեմբերի 25-ից 27-ը եւ հոկտեմբերի 7-ից 9-ը ՀՀ ոստիկանության 22 ծառայողների համար կազմակերպել է հասարակական կարգի պահպանության վերաբերյալ դասընթացներ, որոնք վարել են «Քեյսմեն» կազմակերպության ներկայացուցիչները:
2013 թ. հոկտեմբերի 18-ից 29-ը ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից կազմակերպվել է ճանաչողական այց ԱՄՆ Բոստոն եւ Դենվեր քաղաքների ոստիկանության վարչություններ: Մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական Գ. Բադիրյանի գլխավորած պատվիրակությունը:
 
 
Ֆրանսիայի Հանրապետություն
 
 
 
 
2013 թ. գործողությունների ծրագրի շրջանակներում շարունակվել է սերտ համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև: 
2013 թ. հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության Շտաբի պետի տեղակալ Հովհաննես Պողոսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Ստեֆան Ռոպերսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2013 թ. հայ-ֆրանսիական համագործակցության գործողությունների ծրագիրը: Նույն օրը Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Ստեֆան Ռոպերսը այցելել է նաեւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության ներկա վիճակը եւ դրա արդյունավետության բարձրացմանը նպաստող միջոցառումները: 
2013 թ. փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանությունում կայացել է հանդիպում Ալսետեքս-Լաքռուա (Alsetex- Lacroix) ֆրանսիական ընկերության ներկայացուցիչներ` Անտոնի Ռեմբոլտի և Էրիկ Բառ, ինչպես նաեւ Ֆրանսիայի ՆԳՆ ներքին անվտանգության կցորդ պարոն Ստեֆան Ռոպեռսի հետ: Հանդիպման ընթացքում Ֆրանսիական ընկերության կողմից ներկայացվել են հասարակական կարգի ապահովման ոլորտում կիրառվող վերոնշյալ ընկերության հրատեխնիկական արտադրանքները` հատուկ միջոցները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության տնտեսական, ֆինանսական վարչությունների և ՀՀ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները: 
ՀՀ ոստիկանության աշխատակիցները և ֆրանսիացի գործընկերները քննարկել են հետագա հնարավոր համագործակցությունը:
2013 թ. մարտի 18-ից 29-ը հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի Սեն Մալո քաղաքի Ոստիկանության ազգային դպրոցում կազմակերպվել է «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի օպերատիվ միջոցները» թեմայով դասընթաց: Դասընթացին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողը:
2013 թ. հունիսի 25-ին հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության շրջանակներում ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Հովհաննես Պողոսյանն ընդունել է Ֆրանսիայի ՆԳՆ ներքին անվտանգության կցորդ պարոն Ստեֆան Ռոպեռսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թ. համագործակցության ծրագրի գործողությունները:
Հաշվետու ժամանակահատվածում ֆրանսիական կողմից ստացվել են բազմաթիվ հարցումներ Ֆրանսիայում գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ: 
Ֆրանսիական կողմի խնդրանքով յուրաքանչյուր եռամսյակ տրամադրվել են թմրանյութերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
2013 թ. սեպտեմբերի 23-ից 27-ը ճանաչողական եւ փորձի փոխանակման այցով Երեւան են ժամանել Ֆրանսիայի Հանրապետության ՆԳ նախարարության անդրազգային հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Ժան-Ֆրանսուա Իմբերտը եւ միջազգային հարաբերությունների խմբի քննիչ Քրիստոֆ Մարիուսը: 
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է պատվիրակությանը: Այցի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում, քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, ոստիկանության կրթահամալիրում, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, քննչական գլխավոր վարչությունում:
 
 
2013 թ. հոկտեմբերի 7-ից 13-ը հայ-ֆրանսիական համագործակցության ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ՀՀ ոստիկանության Շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ. Եղիազարյանի գլխավորած պատվիրակության այցը Փարիզ: Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են Ֆրանսիայի ժանդարմերիայի կառուցվածքային ստորաբաժանման սկզբունքներին եւ կենտրոնական ու տարածքային կառույցների գործունեությանը:
2013 թ. դեկտեմբերի 2-ից 5-ը Ֆրանսիայի ՆԳՆ կողմից Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կազմակերպվել է Ֆրանսիայի ՆԳՆ փորձաքրեագիտական գործունեությանը եւ աշխատանքային փորձին ծանոթանալու նպատակով ճանաչողական այց: Այցին մասնակցել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետը եւ մեկ ծառայող ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ից: Այցի ընթացքում ծանոթացել են Ֆրանսիայի ՆԳՆ Դատական ոստիկանության կենտրոնական վարչության փորձաքրեագիտական ենթավարչության մատնահետքերի ավտոմատացված համակարգի (FAED) գործունեությանը:
2013 թ. դեկտեմբերի 16-ից 20-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվել է դասընթաց ոստիկանության 10 ծառայողների համար` «Հանցավոր վիճակագրության հետ կապված աշխատանքային մեթոդների վերաբերյալ» թեմայով, որոնք անց են կացրել Ֆրանսիայի ՆԳ նախարարությունից ժամանած փորձագետները:
 
 
 
Վրաստան

   
                
ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է Վրաստանի ՆԳՆ հետ «ՀՀ ոստիկանության եւ Վրաստանի ՆԳՆ միջեւ հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
2013 թ. մայիսի 18-ից 20-ը ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Վրաստանի Թբիլիսի քաղաք` Վրաստանի ոստիկանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով: 
2013 թ. օգոստոսի 9-ին աշխատանքային այցով Վրաստան է մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայ գործընկերներին ընդունել է Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:
Հայաստանի ոստիկանության պատվիրակության և Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը հաջորդել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլու առանձնազրույցը:
Այնուհետև ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մի շարք ստորաբաժանումներ, մասնավորապես՝ Վրաստանի ՆԳՆ «112» ծառայություն, որտեղ ստացվում, կենտրոնացվում ու մշակվում է օպերատիվ իրավիճակի վերաբերյալ ողջ ինֆորմացիան, ինչպես և՝ ոստիկանության Վաքե-Սաբուրթալիի շրջանի բաժին, որտեղ ծանոթացել են աշխատանքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպմանը:
 
 
 
 
 
 
2013 թ. օգոստոսի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև սահմանամերձ համագործակցության ակտիվացման, օպերատիվ-ծառայողական բնույթի արդի խնդիրների եւ հետագա փոխհամագործակցության հարցերի քննարկման նպատակով, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի գլխավորած պատիրակությունը մեկնել է Վրաստանի Ախալքալաք քաղաք: Հանդիպումներ են եղել Սամցխե-Ջավախեթի մարզային վարչությունների եւ ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ, իրականացվել է օպերատիվ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, քննարկվել են ոստիկանության գործունեության ընթացքում որոշակի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների առաջավոր փորձի փոխանակման հարցեր:
2013 թ. օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Վրաստանի պարեկային ոստիկանության դեպարտամենտի պատվիրակությանը, որը գլխավորում էր նույն դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լևան Մաչավարիանին:
ՀՀ ոստիկանության ղեկավարության հետ մի շարք հանդիպումներից հետո վրացական պատվիրակության անդամները այցելել են Պարեկապահակետային գունդ: Փորձի փոխանակման շրջանակներում վրաց գործընկերները հանդիպել են պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակի ղեկավար կազմի ու ծառայողների հետ, ծանոթացել ստորաբաժանման կառուցվածքին, անձնակազմի ընտրության չափորոշիչներին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, աշխատանքի նորագույն եղանակներին: Լևան Մաչավարիանին և նրան ուղեկցող անձինք այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ապա ծանոթացել «102» օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքին: Գործնական ու արդյունավետ է եղել նաև հանդիպումը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 Բելառուսի Հանրապետություն
      
 
 
2013 թ. հոկտեմբերի 21-ից 25-ը եւ դեկտեմբերի 9-ից 13-ը Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայում կազմակերպվել են  «Անտիթրաֆիքինգ եւ մարդու իրավունքները» թեմայով դասընթացներ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողը: Ուսումնասիրվել են մարդկանց առեւտրի դեմ պայքարի ոլորտում միջազգային եւ բելառուսական ազգային օրենսդրությունը, ժամանակակից զարգացումները եւ իրավիճակի վերլուծություն, նշված ոլորտում պետությունների համագործակցության միջազգային-իրավական կարգավորումները, զոհերի անվտանգության ապահովումը, զոհերի իրավունքները եւ դրանց հոգեբանական բնութագիրը եւ այլ առնչվող հարցեր:
2013 թ. նոյեմբերի 11-ից 14-ը Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պահպանության դեպարտամենտի պետի գլխավորությամբ կազմակերպվել է պատվիրակության աշխատանքային այց  Հայաստանի Հանրապետություն:  Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից օբյեկտների պահպանության կազմակերպմանը,  պետական պահպանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում կատարված եւ կատարվելիք աշխատքնաների եւ ձեռբերումների, ստրոբաժանումների աշխատանքային պայմանների, նորագույն տեխնիկայի ներդրման, ինչպես նաեւ արհեստավարժ ծառայողների պատրաստման գործընթանցներին ծանոթանալը: 
 
 
 
Լեհաստանի Հանրապետություն  
    
 
 
Շարունակվել է համագործակցությունը 2004 թ. սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» Համաձայնագրի շրջանակներում:
2013 թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Լեհաստանի սահմանապահ ծառայության փորձագետների պատվիրակությանը՝ Սահմանապահ գլխավոր վարչության արտասահմանցիների գործերով վարչության տնօրեն Անժեյ Յակուբաշեկի գլխավորությամբ: Ա. Օսիկյանը հակիրճ ներկայացրել է անձնագրերի և վիզաների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, ընթացիկ օրենսդրական փոփոխություններն ու ոստիկանության դերը հիշյալ խնդիրներում:
Կողմերը անդրադարձել են նաև միգրացիայի և կենսաչափական անձնագրերի խնդիրներին, նշվել, որ ՀՀ կողմից այս տարվա հունվարից առանց վիզայի ռեժիմ է սահմանվել ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար:
 
 
 
2013 թ. հոկտեմբերի 23-ից 28-ը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետն այցելել է կենսաչափական կողմնորոշիչներով անձնագրերի եւ նույնականացման քարտերի  տպագրությունն իրականացնող լեհական «PWPW» ընկերություն: 2014 թ. ՀՀ-ում ամբողջությամբ կենսաչափական կողմնորոշիչներով անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգին անցնելու կապակցությամբ, այցի ընթացքում ուսումնասիրվել  է ընկերության առաջավոր փորձը, այդ աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաեւ տպագրական 50 սարքերի ձեռքբերման հարցերը:
 
 
 
Չեխիայի Հանրապետություն
   
 
 
 
ՀՀ Կառավարությունը 28.03.2013 թ. թիվ 300-Ա որոշմամբ  համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ» Համաձայնագրի կնքման առաջարկությանը: 
2013 թ. մայիսի 14-ից 15-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում կազմակերպվել է նշված Համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության Շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողները: Համաձայնագրի նախագիծը  չեխական կողմի հետ համաձայնեցվելուց հետո անցել է ներպետական համաձայնեցման փուլը և ներկայումս պատրաստ է ստորագրման:
2013 թ. հուլիսի 22–ից 25-ը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության ՆԳՆ հրավերով Պրահայում էր` մասնակցելու փորձի միջազգային փոխանակման եռօրյա սեմինար-քննարկմանը, որը տեսական և գործնական գիտելիքների փոխանակում էր`զեկույցների, հարց ու պատասխանի, համեմատության և զուգահեռների անցկացման ձևաչափով: Եռօրյա հանդիպման շրջանակներում չեխական կողմի բարձրաստիճան ոստիկանները մանրամասն ներկայացրել են Չեխիայի ՆԳՆ կառուցվածքը, մի շարք առանցքային վարչությունների գործունեության շրջանակներն ու հիմնախնդիրները:
 
 
 
 
 
 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն


 
 
2012 թ. հոկտեմբերին Պեկինում ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՉԺՀ հասարակական անվտանգության նախարար Մեն Ջիանջուի միջեւ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ստորագրել համագործակցության միջգերատեսչական համաձայնագիր ՀՀ ոստիկանության եւ ՉԺՀ համապատասխան գերատեսչության միջեւ: «Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրպետության հասարակական անվտանգության նախարարության միջեւ հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրի նախագծի հայերեն եւ ռուսերեն տարբերակները համապատասխան ներպետական ընթացակարգերն անցնելուց հետո սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
 
 
 
Հնդկաստան

 
       
 
2013 թ. հունվարի 7-ից մարտի 29-ը Հնդկաստանում տեխնիկական եւ տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողը: Դասընթացի ընթացքում ուսուցանվել եւ զարգացվել են մասնակիցների հմտությունները` բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
 
  
Քաթարի Պետություն
 
 
     
 
2013 թ. մայիսի 31-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Քաթարի պետության ներքին գործերի և աշխատանքի նախարարությունների աշխատակիցների պատվիրակությանը` իրավական հարցերի վարչության պետ, բրիգադիր Ահմադի ալ-Մեհաննադիի ու օտարերկրացիների և սահմանակետերի գլխավոր վարչության պետ, բրիգադիր Մոհամմեդ Ահմեդ ալ-Աթիկի ղեկավարությամբ:
Հանդիպման ընթացքում պատվիրակության կողմից շեշտվել է ՀՀ ոստիկանության հետ համագործակցության կարևորությունը, հատկապես Քաթարի պետությունում ՀՀ քաղաքացիների գործունեության կանոնակարգման և իրավական հարցերի կարգավորման համատեքստում: Քննարկվել են նաև անձնագրերի և վիզաների տրամադրման հետ կապված հարցեր: Արթուր Օսիկյանը նաև ընդգծել է կողմերի միջև իրավական համագործակցության, փորձի փոխանակման անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի երկու երկրների և ժողովուրդների համագործակցությանը և բարեկամական կապերի ամրապնդմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության համար:
 
 
 
 
 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է սերտ համագործակցությունը Եվրոպական Միության հայաստանան գրասենյակի եւ Եվրոպական Միության Խորհրդատվական խմբի իրավապահ հարցերով խորդատու պարոն Սթիվեն Բրաունի հետ:
2013 թ. ընթացքում Եվրոպական հարեւանության եւ գործըկերության Թվինինգ եւ Թայեքս ծրագրերի միջոցով տեղի ունեցել մի շարք աշխատաժողովներ, աշխատանքային հանդիպումներ, վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, ինպես նաև ուսուցողական այցեր Նիդերլանդներ և Բելգիա, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները:
2013 թ. փետրվարից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ԵՄ/ԵԽ Արեւելյան գործընկերության «Facility» /Միջոց/ ձեռնարկի «Համագործակցություն կիբերհանցագործության դեմ պայքարի ոլորտում» ծրագրի շրջանակներում մի շարք եվրոպական երկրներում կայացել են փորձագիտական այցեր, դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողները:
2013 թ. ապրիլի 19-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով համագործակցության ենթակոմիտեի չորրորդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը: Քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված անօրինական միգրացիայի կանխարգելման, անձնական տվյալների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների, թրաֆիքինգի դեմ պայքարի, կոռուպցիայի, ահաբեկչության, ներառյալ ահաբեկչության ֆինանսավորման եւ փողերի լվացման դեմ պայքարի, թմրանյութերի անօրինական շրջանառության, կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի գաղտնիությանն առնչվող հարցերը: 
2013 թ. ապրիլի 25-ին Երեւանում կայացել է Եվրամիության կողմից կազմակերպված «Կոռուպցիոն հանցագործությունների քրեականացումը» թեմայով դասընթաց: Դասընթացի ընթացքում քննարկվել են հանրային եւ պետական ոլորտների պաշտոնատար անձանց կաշառելու, հանրային միջազգային ոլորտի պաշտոնատար անձանց կաշառելու,  փողերի լվացման եւ կոռուպցիայի բնագավառին առնչվող հարցեր: Դասընթացին մասնակցել են ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության,  քննչական գլխավոր վարչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներ:
2013 թ. ընթացքում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից Արեւելյան գործընկերության FlAGSHIP (Արեւելյան գործընկերություն-սահմանների համալիր կառավարման առաջատար նախաձեռնությանթրեյնինգային նախագիծ) ծրագրի շրջանակներում արտասահմանյան երկրներում կազմակերպվել են մի շարք սեմինարներ և դասընթացներ, մասնավորապես «Մարդկանց առեւտրի դեմ պայքար» թեմայով, որոնց մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության ծառայողները:
2013 թ. սեպտեմբերի 23-ից 26-ը Շվեդիայի «Folke Bernadotte» ակադեմիան համագործակցելով Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, ինչպես նաեւ ԵՄ խորհրդում նախագահող Լիտվայի արտաքին գործերի նախարարության հետ, Արեւելյան գործընկերության երկրների համար կազմակերպվել է ԵՄ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության առաքելությունների եւ գործողությունների վերաբերյալ երկու փուլից բաղկացած սեմինարի առաջին փուլը: Դասընթացին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
2013 թ. սեպտեմբերի 23-ից 26-ը եւ նոյեմբերի 12-ից 15-ը Բելգիայի Թագավորությունում եւ Շվեդիայի Թագավորությունում կայացել է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության առաքելությունների և գործողությունների վերաբերյալ սեմինարի 1-ին եւ 2-րդ փուլերը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը:
Շարունակվել է սերտ համագործակցությունը ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ հարցերով խորհրդատու պարոն Սթիվեն Բրաունի հետ: Վերջինիս կողմից մի շարք աշխատանքսյին հանդիպումների և խորհրդակցությունների հիման վրա մշակվել է «ՀՀ ոստիկանության կարիքների գնահատման» փաստաթուղթը, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության շահագրգիռ ծառայությունների կողմից ներկայացվել են նկատառումներ և առաջարկություններ` փաստաթղթի վերջնական տարբերակում ներառելու համար:  
2013 թ. դեկտեմբերի 4-ից 5-ը Եվրամիության Խորհրդատվական Խմբի կողմից ՀՀ դատախազության դպրոցում կազմակերպվել է երկօրյա դասընթացներ «Հանցավորության դեմ պայքարողի գործիքակազմ. մարդկանց թրաֆիքինգի զոհերից լավագույն ապացուցների ձեռքբերման եղանակները» թեմայով: Դասընթացին մասնակցել են ՀՀ ոստիկանության 15 ծառայողներ:
2013 թ. դեկտեմբերի 11-ից 12-ը Եվրամիության Խորհրդատվական Խմբի կողմից կազմակերպվել է դասընթաց` ֆինանսական հանցագործությունների քննության պրակտիկ հմտությունների վերաբերյալ, որին մասնակցեցին ՀՀ ոստիկանության համապպպատտտասխան ստորաբաժանումների թվով 4 ծառայող:
2013 թ. դեկտեմբերի 12-ից 13-ը Եվրոպական հանձնաժողովի կողմից Բուդապեշտում կազմակերպվել  է  Արեւելյան գործընկերության միգրացիայի եւ ապաստանի պանելի փորձագետների հերթական հանդիպումը քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության 2 ծառայողներ:
2013 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է մարդու իրավունքների վերաբերյալ ՀՀ-ԵՄ երկխոսության հինգերորդ նիստը: Մասնակցել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, իրավաբանական վարչության եւ Շտաբի ծառայողները:
 
 
  
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

  
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է սերտ համագործակցությունը Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի հետ:
2013 թ. ընթացքում տեղի ունեցել մի շարք աշխատաժողովներ, աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ, սեմինարներ, ինպես նաև այցեր արտասահմանյան երկրներ, որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները:
2013 թ. մարտի 21-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ընդունել է ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությանը:
Արթուր Օսիկյանը ներկայացրել է իրականացված բարեփոխումների ուղղությունները՝ անդրադառնալով ԵԱՀԿ ակտիվ աջակցությամբ համայնքային ոստիկանության ձևավորման ընթացքին, ոստիկանությունում քաղծառայության համակարգի ներդրմանը, հասարակական կարգի պահպանության բնագավառում իրականացված կառուցվածքային փոփոխություններին, ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացմանը և այլն:
Հանդիպման ընթացքում սպառիչ պատասխաններ տրվեցին պատվիրակության ներկայացուցիչների բոլոր հարցերին, քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լայն շրջանակ: 
2013 թ. ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանությունում հյուրընկալվել է ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը, որը գլխավորում էր պատվիրակության ղեկավար Ժան Պիեռ Ռեստելինին:
Հանդիպմանը մասնակցել են ոստիկանության մի շարք ստորաբաժանումների պետեր և ղեկավար աշխատողներ: 
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ են տվել պատվիրակության անդամների հարցերին:
 
 
 
 
2013 թ. մայիսի 14-15-ը Եվրոպայի Խորհրդի քարտուղարությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ Երեւանում կազմակերպել է սեմինար «Ընտանեկան բռնություն» թեմայով:
Սեմինարին  մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել Եվրոպայի Խորհրդի փորձագետներ Ֆրանչեսկո Կեռերը՝ Իտալիայից, Մարիվոն Բին Հենգը եւ Ստեֆան Շարպենտիեն՝ Ֆրանսիայից: Պատվիրակությունը  ղեկավարում էր Եվրոպայի Խորհրդի  ոստիկանական ծրագրի ղեկավար Լաուրենտ Բրաուլիոն:
ՀՀ ոստիկանությունից սեմինարին մասնակցում էին համայնքային ոստիկանության, պրոֆիլակտիկայի եւ անչափահասների գործերով ստորաբաժանումների 35 ծառայողներ՝ Երեւան քաղաքից եւ մարզերից:
2013 թ. սեպտեմբերի 24-ին ԵԽ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից կազմակերպվել է «Իրավապահ մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման քննությունը» խորագրով աշխատաժողով, որն ուղղված է եղել անպատժելիության եւ վատ վերաբերմունքի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Մասնակցել է ՀՀ ոստիկանության ծառայողը: Աշխատաժողովը ընթացքում ամփոփվել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ձեռքբերումներն իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կատարվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների քննության արդյունավետ մեխանիզմների ներդրման ոլորտում:
2013 թ. հոկտեմբերի 14-ից 18-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում կայացել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) 61-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: Նիստի ընթացքում քննարկվել են անդամ պետություններում իրականացվող  կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ միջոցառումները, ընդունվել են մի շարք որոշումներ:
2013 թ. դեկտեմբերի 13-ից 15-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) եւ Չեխիայի Հանրապետության Սենատի կողմից կազմակերպվել է  «Կոռուպցիայի գենդերային ասպեկտներ»  թեմայով արտահերթ խորհրդաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
2013 թ. դեկտեմբերի 12-ին Երեւանում կայացել է ՀՀ-ԵԽ 2012-2014 թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված հանդիպում, որին մասնակցել են ԵԽ Գլխավոր քարտուղարությունում համապատասխան ծրագրերի պատասխանատուները` Ծրագրերի տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորի գլխավորությամբ եւ Հայաստանում ծրագրերին մասնակցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2013 թ. կատարված աշխատանքների արդյունքները եւ 2014 թ. ծրագրի հետ կապված հարցերը: Մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները:
2013 թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ եւ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ Երեւանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) փորձագետների մասնակցությամբ: Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցեցին Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամները: 
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող աշխատանքները: Մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները:
 
  
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

2013 թ. ընթացքում շարունակվել են աշխատանքները Հայաստան-ՆԱՏՕ 2011-2013 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում:
2013 թ. փետրվարի 25-ին և 27-ին ՆԱՏՕ-ի պատվիրակության Հայաստան կատարած այցի  շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստան-ՆԱՏՕ 2011-2013 թթ. Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի 2012 թ. գնահատման նկատակով:
Քննարկումների ընթացքում ոստիկանության ներկայացուցիչների կողմից ամփոփ ներկայացվել են ԱԳԳԾ կետերով 2012 թ. ՀՀ ոստիկանության կողմից իրականացված միջոցառումները:
Փետրվարի 28-ին տեղի  է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական  գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը, որին ՀՀ ոստիկանությունից մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Օսիկյանը: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվել են ԱԳԳԾ փաստաթղթերի գնահատման նախնական արդյունքները: Նշվել է այն առաջընթացը, որն արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված  նպատակների իրականացման ուղղությամբ: Ա.Օսիկյանն անդրադարձել է ՀՀ ոստիկանության մասով կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և հիմնական առաջնահերթություններին: 
2013 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է «ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնության ծրագրի իրականացում. քաղված դասերը եւ լավագույն փորձը» թեմայով սեմինար, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալը:
 
 
 
  
ԻՆՏԵՐՊՈԼ


                                
2013 թ. հունվարի 17-ից 18-ը Իտալիայի Հռոմ քաղաքում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել է Ինտերպոլի ֆուտբոլային մրցաշարերի ժամանակ պայմանավորվածությունների եւ խարդախությունների կանխարգելմանը նվիրված միջազգային կոնֆերանս, որին մասնակցել է  ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետի տեղակալը: Կոնֆերանսին մասնակցել են 50 պետությունների 200 ներկայացուցիչներ:
2013 թ. ապրիլի 17-ից 19-ը Լիոնում /Ֆրանսիա/ կայացել է Ինտերպոլի անդամ երկրների ԱԿԲ-ների պետերի ամենամյա 9-րդ վեհաժողովը: Մասնակցել են Ինտերպոլի 128 անդամ երկրների 216 ներկայացուցիչներ: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը: Վեհաժողովի ընթացքում ընդունվել են Ինտերպոլի ապօրինի զենք-զինամթերքի հաշվառման եւ ղեկավարման համակարգի վերաբերյալ, Միջազգային ոստիկանական համատեղ օպերացիաների ժամանակ ԱԿԲ-ների դերի խթանման վերաբերյալ, Ինտերպոլի սահմանային ղեկավարման համատեղ ջանքերում ԱԿԲ-ների դերի վերաբերյալ, Ինտերպոլի տվյալների մշակման կանոնների կիրառման վերաբերյալ, Կիբերհանցավորության դեմ պայքարում օպերատիվ հնարավորությունների կիրառումը խթանելու վերաբերյալ 5 որոշումներ:
2013 թ. ապրիլի 29-ից մայիսի 10-ը Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության կողմից Հնդկաստանի Մումբաի քաղաքում կազմակերպվել է  Ինտերպոլի` Ասիայում ահաբեկչության դեմ պայքարի որակավորման բարձրացման ծրագրի շրջանակներում դասընթացի 2-րդ փուլը, որը նպատակաուղղված էր Ինտերպոլի անդամ երկրների իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդմանը` ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Դասընթացին մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները:
2013 թ. մայիսի 13-ից 17-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացել է Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 42-րդ կոնֆերանսը: Մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը: Օրակարգում ընդգրկված են եղել կիբերհանցավորության դեմ պայքարի, 2014-2016 թթ. եվրոպական տարածաշրջանի համար Ինտերպոլի ռազմավարության, Ինտերպոլի տվյալների պահոցների եւ դրանցից օգտվելու ապահովման, մշակութային ժառանգության պաշտպանության համակարգի վերաբերյալ հարցերը: Քննարկված հարցերով ընդունվել են հինգ որոշումներ:
2013 թ. հոկտեմբերի 3-ից 4-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կայացել է Եվրոպական կապի սպաների 25-րդ հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողը: Հանդիպման ընթացքում իրականացվել են ԱԿԲ-ների աշխատանքային փորձի փոխանակում,քննարկվել են համագործակցության ամրապնդման հարցեր:
2013 թ. հոկտեմբերի 21-ից 24-ը Կոլումբիայի Հանրապետությունում կայացել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 82-րդ նստաշրջանը, որին մասնակցել  է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը: Քննարկվել են օրակարգում ընդգրկված հարցերը` թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության նոր խնդիրների, սպորտի ոլորտում անվտանգության սպառնալիքների, 24/7 համակարգի, Ինտերպոլ-Եվրամիություն, Ինտերպոլ եւ AIEA, Ինտերպոլ եւ ՄՄԿ համագործակցությունների եւ առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել են 15 որոշումներ, որոնք թարգմանվել եւ տրամադրվել են համապատասխան ծառայություններին:
2013 թ. նոյեմբերի 19-ից 21-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից «Միլենիում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է հանդիպում, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողը: Հանդիպման նպատակն էր բարձրացնել Ինտերպոլի անդամ երկրների միջեւ կազմակերպված հանցավոր խմբավորումների, քրեական աշխարհում որպես «օրենքով գող» եւ «հեղինակություն» հայտնի անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը, ինչպես նաեւ Ինտերպոլի «Կանաչ անկյունով» քարտերը ավելի գործածելի դարձնելը:
2013 թ. դեկտեմբերի 3-ից 5-ը Թուրքիայի Հանրապետության Անթալիա քաղաքում Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվել է Ինտերպոլի միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին նվիրված հանդիպում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը, ինչպես նաեւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողը: Մասնակցել են նաեւ ՀՀ արտաքին գործերի եւ առողջապահության նախարարությունների, ՀՀ միջուկային եւ ռադիոլոգիական անվտանգության կենտրոնի եւ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված արդյունավետ միջոցներին, միջազգային տարբեր գերատեսչությունների միջեւ համագործակցության խթանմանը, լավագույն փորձի փոխանակման ակտիվացմանը վերաբերող հարցեր: 
Քրեական ոստիկանության միջազային կազմակերպության` Ինտերպոլի տարածաշրջանային զարգացման եվրոպական բիզնես պլանի լավագույն փորձի փոխանակում ծրագրի շրջանակներում Գլխավոր քարտուղարության կողմից ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի գործունեության և զարգացման ներկա վիճակը ուսումնասիրելու և գնահատելու նպատակով 2013 թ. դեկտեմբերի 2-ից 7-ը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ինտերպոլի հատուկ հանձնախումբ: Հանձնախմբի կազմում ընդգրկված էին Գլխավոր քարտուղարության տարածաշրջանային և ազգային ոստիկանությունների վարչության եվրոպական գրասենյակի տվյալ ծրագրի պատասխանատուներ Դեշկա Մանևան և Բոգդան Սիտնիկը: Հանձնախմբի անդամները մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի գործունեությունը և դրա համապատասխանելիությունը Ինտերպոլի ստանդարտներին: 
Հանձնախմբի կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքում բարձր գնահատական  է տրվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից գործառույթների իրականացմանը Կազմակերպության աշխատանքային ստանդարտների ապահովման, աշխատանքների կազմակերպման մեթոդների, ձևերի, ոճի կատարելագործման, անձնակազմի հետ տարվող աշխատանքների և գիտելիքների բարձրացման առումով, ինչի մասին կազմվել է համապատասխան հաշվետվություն:
 
 
 
 
 
 ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (OSCE) ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 
Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է սերտ համագործակցությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ:
2013 թ. հունվարի 16-ից 18-ը Երեւանում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ԵՄ ֆինանսավորմամաբ եւ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետ համատեղ  կազմակերպվել է «Աջակցություն Հայաստանում հանրապետական ընտրությունների երկու փուլին» միջոցառումը: Միջոցառումը վերաբերում էր Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության 5 ծառայող: Քննարկվել են ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ մի շարք հարցեր` կապված ՀՀ ոստիկանության գործունեության հետ:
Հաշվետու ժամանակահատվածում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում և Արմավիրի մարզային վարչությունում կազմակերպվել են  մի շարք սեմինարներ, վերապատրաստումներ և դասընթացներ` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի աշխատակիցների եւ դասախոսների, Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության,  ճանապարհային ոստիկանության և Արմավիրի ՄՎ եւ ենթական ստորաբաժանումների ավելի քան 260 ծառայողների, որոնք վարել է Միացյալ Թագավորության ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը:
 
 
 
2013 թ. ապրիլի 25-ին ոստիկանության շտաբում տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի եւ  ՀՀ-ում ԱՄՆ  դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ  համագործակցության ծրագրի ներկայացուցիչների հետ:
Ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ծրագիրը: Հանդիպման մասնակիցները  քննարկեցին ծրագրային այն միջոցառումները, որոնց  իրականացումը համակարգի  համար առավել առաջնահերթ ու արդիական  է, եւ որոնց կենսագործումը հնարավոր է հանդիպմանը ներկա միջազգային  կազմակերպությունների աջակցությամբ: 
Հանդիպման  մասնակիցները պարզաբանեցին  բարեփոխումների ծրագրի որոշ դրույթներ, նաեւ  պատասխանեցին  միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:
 
 
 
2013 թ. մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ԵԱՀԿ գլխավոր գրասենյակի Անդրազգային սպառնալիքների վարչության պատվիրակությունը: Այցի նպատակն էր քննարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Բաց բանալիների շտեմարանին (ՔԱՄԿ ԲԲՇ) Հայաստանի Հանրապետության մասնակից դառնալու հնարավորության հարցը: Նույն օրը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Անդրազգային սպառնալիքների վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի հակաահաբեկչական գործունեության պատասխանատու Պոլ Պիկարին: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ԵԱՀԿ առաջարկությունը ճամփորդական փաստաթղթերի անվտանգության ամրապնդման նպատակով մասնակից պետություններին դիտարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Բաց բանալիների շտեմարանին մասնակից դառնալու գաղափարը, ինչը կնպաստի սահմանային վերահսկողությանը և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի իրագործմանը: Այցի շրջանակներում մայիսի 22-ից 23-ը կայացել է սեմինար ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
 
 
2013 թ. մայիսի 13-ից 17-ը եւ մայիսի 20-ից 24-ը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվել է «Ինֆորմացիոն անվտանգություն, տվյալների անվտանգության վերլուծություն» թեմայով երկշաբաթյա դասընթացներ: Դասընթացի ընթացքում ուսումնասիրվել են ինֆորմացիոն անվտանգության և կիբեռանվտանգության հետ առնչվող հարցեր, որոնցից են համակարգչային համակարգերի և ցանցերի վրա կատարվող հարձակումների տեսակները, վնասաբեր ծրագրերի տեսակներն ըստ դասակարգման, բոտնետ ցանցերի, դրանց միջոցով իրականացվող հարձակումների, այդ հարձակումներից պաշտպանվելու եղանակներն ու գրանցամատյանային  ֆայլերի վերլուծություն կատարելու համար նախատեսված ծրագրային ապահովումներն ու դրանց արդյունավետ օգտագործման հնարքները, ինչպես նաև տվյալների անվտանգ փոխանցման համար կիրառվող տվյալների կոդավորման տեսակներն ու դրանց արդյունավետությունը: Դասընթացներին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից համապատասխան ոլորտի 9 ծառայողներ:
2013 թ. մայիսի 27-ից 31-ը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպվել է ուսումնական այց Շվեյցարիա` «Զինվորական ոստիկանություն» եւ «Ոստիկանության զորքեր»: Այցի ընթացքում ներկայացվել է ոստիկանության ուժերի ռազմավարության իրականացման քաղաքականության լավագույն փորձը, բարեփոխումների ծրագիրը, գարծառնական կրթությունը եւ ուսումնական մեթոդները: Այցին ՀՀ ոստիկանությունից մասնակցել է Շտաբի պետի տեղակալը:
2013 թ. օգոստոսի 5-ից  8-ը այցելությամբ Երևանում էր գտնվում ԵԱՀԿ քարտուղարության Ոստիկանության ռազմավարության հարցերի բաժնի գործող ղեկավար Մարկո Կուբնին: 
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին և ԵԱՀԿ ներգրավվածությանը ընթացիկ և հետագա բարեփոխումների ծրագրերի խթանման գործում:
Ըստ այցելության օրակարգի տեղի ունեցան մի շարք հանդիպումներ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:
2013 թ. օգոստոսի 26-ից 30-ը ՀՀ ոստիկանության բարեփոխումների շրջանակներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպվել է ճանաչողական այց Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաք` ծանոթանալու Սերբիայի ոստիկանության բարեփոխումներին, մասնավորապես` կադրերի կառավարման,  գենդերային հավասարության, ոստիկանության գործունեության մեջ կանանց ներգրավման ասպարեզում: 
2013 թ. հոկտեմեբրի 24-ից 25-ը Ավստրիայի Վիեննա քաղաքում կայացել է «Ոստիկանությանը վերաբերող գործունեության մեջ ԵԱՀԿ դերակատարության բարձրացումը. Փորձառությունը եւ սերտած դասերը» խորագրով ԵԱՀԿ ոստիկանության ոլորտի փորձագետների տարեկան հանդիպում, որին մասնակցել են Շտաբի եւ Իրավաբանական վարչության ծառայողները: ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվել է ՀՀ-ում համայնքային ոստիկանության ներդրման վերաբերյալ զեկույց, որի շուրջ եղել են քննարկումներ:
2013 թ. հոկտեմբերի 31-ին  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպվել է  «Ոստիկանությունում կոռուպցիայի դեմ պայքարը, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը» թեմայով կլոր սեղան քննարկում: Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի փոխտնօրեն, դոկտոր Ֆիլիպ Ֆլուրին: ՀՀ ոստիկանությունից սեմինարին մասնակցում էին Կրթահամալիրի, կադրերի, հասարակական կարգի ապահովման վարչությունների և շտաբի ծառայողներ: Քննարկման ընթացքում ներկայացվեցին ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումները և հետագա պլանները: Քննարկման ընթացքում տեղի  է ունեցել նաև «Ոստիկանության անձնակազմի բարեվարքությունը» ձեռնարկի շնորհանդեսը, ներկայացվել դրա կառուցվածքը և կիրառումը: 
2013 թ. նոյեմբերի 26-ին եւ 27-ին Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների բաժինը և ՀՀ ոստիկանությունը՝ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպվել էր ոստիկանության բարեփոխումներին նվիրված երկօրյա միջազգային համաժողով:
Համաժողովի նպատակն էր՝ ոստիկանական բարեփոխումների վերաբերյալ գիտելիքների և լավագույն փորձի փոխանակումը, ինչպես և տարբեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Էստոնիայի բարեփոխումների ընթացքը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան պարոն Անդրեյ Սորոկինը, ԵԱՀԿ քարտուղարության ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար պարոն Մարկո Կուբնին, ԵԱՀԿ քարտուղարության ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք: ԵԱՀԿ նախաձեռնությամբ միջոցառմանը մասնակցում էին նաև Վրաստանի Ներքին գործերի նախարարության և Էստոնիայի Կրթական հետազոտությունների և ուսումնական ծրագրերի զարգացման ներկայացուցիչները, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության ՆԳՆ պատվիրակությունը, որը ժամանել էր Երևան` ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին և արձանագրված հաջողություններին ծանոթանալու նպատակով:
 
 
 
 
 
2013 թ. նոյեմբերի 28-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց նոյեմբերի 25-ից ԵԱՀԿ Բիշքեքյան գրասենյակի նախաձեռնությամբ ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ղրղզստանի Հանրապետության ՆԳ նախարարության պատվիրակությանը:
ՀՀ ոստիկանության տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով կազմակերպվեցին պատվիրակության հանդիպումներ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ՊՊԾ գնդի, ՃՈ և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության հետ: Պատվիրակության անդամները ծանոթացան ՊՊԾ գնդի «Հրեշտակներ» հատուկ գումարտակի գործունեությանը, այցելեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության հենակետեր, ոստիկանության Կոտայքի բաժին:
Պատվիրակությունը նոյեմբերի 26-ին եւ 27-ին մասնակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության կողմից համատեղ կազմակերպած ոստիկանության բարեփոխումներին նվիրված միջազգային երկօրյա համաժողովին:
 
 
 
2013 թ. դեկտեմբերի 1-ից 7-ը ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ Ուկրաինայում էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պատվիրակությունը: Արդյունավետ փոխգործակցություն սկսելու նպատակով կազմակերպված այցելության առաջնային խնդիրն էր Ուկրաինայի միլիցիայի եւ Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ տեղեկատվության ոլորտի պատասխանատուների միջեւ գործնական ու մասնագիտական երկխոսությունը, նույնանման խնդիրների վերհանումը, ձեռքբերումներին ծանոթանալը եւ արդյունավետ փորձի փոխանակումը: Այցի շրջանակներում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ և քննարկումներ տարբեր ստորաբաժանումներում:
 
 
 
 
2013 թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրիին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի միջև համագործակցության հեռանկարները, մասնավորապես, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում: Հատկապես ընդգծվել է ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մասնակցության ընդլայնման կարևորությունը:
Երկու տարի առաջ ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի հետ սկիզբ առած համագործակցությունը հանդիպման ընթացքում ստացել է իր փաստաթղթային ամրագրումը, և կողմերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 
 
 
 
 
Հաշվետու ժամանակաշրջանում ԵԱՀԿ երևանան գրասենյակի աջակցությամբ կազմակերպվել և անցկացվել են այլ միջոցառումներ ևս:
 
 
  
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է սերտ համագործակցությունը Միավորված Ազգերի Կազմակերպության հետ:
2013 թ. մայիսի 6-ից 7-ը կազմակերպվել են հանդիպումներ ՀՀ կողմից 2004 թ. վավերացված ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի» շրջանակներում ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՀՀ զեկույցի կազմման աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, մայիսի 6-ին ՀՀ ոստիկանությունում կայացել է հանդիպում, որին ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները, ինչպես նաեւ զեկույցը վերանայող երկրների` Լիտվայի եւ Ղրղզստանի ներկայացուցիչները եւ ՄԱԿ-ի փորձագետներ: Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ: Մայիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարարությունում կայացել է հանդիպում աշխատանքային մակարդակով: Հանդիպման ընթացքում Լիտվայի ներկայացուցիչները եւ ՄԱԿ-ի փորձագետները ներկայացրել են Զեկույցի` ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստած ոստիկանության մասին առնչվող իրենց հարցադրումները եւ ստացել են դրանց մասով սպառիչ պարզաբանումներ: Հանդիպման ավարտին փորձագետները նշել են «Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի» մի քանի հոդվածների հետ ՀՀ օրենսդրության անհամապատասխանության մասով առաջարկություններ ներկայացնելու մասին:
2013 թ. հուլիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Օսիկյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /UNHCR/ իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Փուլերին: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանությանը և օրենսդրական դաշտի կատարելագործմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են ՀՀ ազգային օրենսդրությունը փախստականներին առնչվող հարցերով միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու և ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց և փախստականների կարգավիճակի մասին ընթացակարգեր մշակելու անհրաժեշտությունը:
2013 թ. օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Դամթյու Դեսսալենին: 
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում ապաքաղաքացիության կրճատման նպատակով համապատասխան օրենսդրական բարեփոխումների շրջանակներում մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից կատարված հետազոտությունների արդյունքում տրված գնահատականը` «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թ. կոնվենցիայի պահանջների ապահովման մասով, «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան կենսաչափական տվյալներով նույնականացման քարտեր և ճամփորդական փաստաթղթեր տրամադրելու նպատակով նախապատրաստված «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես  և ՀՀ ոստիկանության կողմից մշակվող օրինագծերում ներառելու նպատակով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջարկվող նկատառումները:
 
 
2013 թ. հոկտեմբերի 28-ից 30-ը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչությունը կազմակերպել է ապաքաղաքացիության վերաբերյալ «Իսպանիան Հայաստանի պաշտոնատար անձանց համար» խորագրով ճանաչողական այց Իսպանիայի Թագավորության Մադրիդ քաղաք: Այցի ընթացքում ուսումնասիրվել են Իսպանիայի Թագավորության մի շարք գերատեսչությունների փորձը քաղաքացիություն չունեցող անձանց, ապաստան հայցող անձանց եւ փախստականներին տրամադրվող իրավական, նյութական եւ սոցիալական աշխատանքներումմ տեղեկատվություն է տրամադրվել Իսպանիայում գործող օրենսդրության վերաբերյալ: Հանդիպումներ են եղել ՄԱԿ-ի մադրիդյան գրասենյակում, ՆԳ նախարարությունում, արտաքին գործերի նախարարությունում, արդարադատության նախարարությունում: Հանդիպում է կազմակերպվել նաեւ փախստականների պահման կացարանում: Մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները:
2013 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերուիրթին:
Քրիստոֆ Բիերուիրթը կարևորեց այն հսկայական աշխատանքը, որը վերջին տարիներին կատարվել է Հայաստանի Հանրապետությունում փախստականների վերաբերյալ իրավական ակտերում, մասնավորապես, հիշատակվեցին ՀՀ ոստիկանության հետ համատեղ մշակված «Քաղաքացիության մասին» օրենքի մեջ փոփոխությունների նախագիծը, ինչպես նաև «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագիծը, որոնց նպատակն է ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակի կրճատումը: 
Քրիստոֆեր Բիերուիրթը գրասենյակի անունից պատրաստակամություն հայտնեց շարունակել հնարավորինս աջակցել ՀՀ-ին` վերոհիշյալ ոլորտում լուծելու փախստականների հետ կապված խնդիրները: 
Հանձնակատարի ներկայացուցիչը նաև երախտագիտություն հայտնեց ՀՀ ոստիկանությանը` սիրիահայերի հետ կապված հարցերին գրագետ և արագ լուծում տալու համար:
Հանդիպման մասնակիցները նշեցին փոխհամագործակցության կարևորությունը` ինչպես ՀՀ ոստիկանության ծառայողների ուսուցողական այցերի, այնպես էլ արտասահմանյան երկրների լավագույն փորձը ՀՀ-ում ներկայացնելու համար օտարերկրյա փորձագետների Հայաստան այցելությունների համատեքստում:
 
 
 
2013 թ. նոյեմբերի 11-ից 15-ը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում ապաստանի տրամադրման ընթացակարգերի վերաբերյալ Շվեդիայի փորձին ծանոթանալու նպատակով Շվեդիա կազմակերպված ուսումնական այցին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողը: 
2013 թ. նոյեմբերի 28-ից 29-ը Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից Ծաղկաձորում կազմակերպվել է փախստականների պաշտպանության հարցերով աշխատաժողով: Աշխատաժողովի ընթացքում  քննարկվել են ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատին առնչվող հարցերը` փախստականների, ապաստան հայցողների եւ քաղաքացիություն չունեցող անձանց  պաշտպանության տարբեր ասպեկտները, ինչպես նաեւ գործնական խորհուրդներ են տրվել առավել խոցելի խմբերի հետ աշխատելու համար:
2013 թ. դեկտեմբերի 2-ից 6-ը Ղազախստանի Հանրապետության Ալմա Աթա քաղաքում Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տեղեկատվության համակարգող կենտրոնի եւ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից կազմակերպվել է դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ներկայացուցիչը:
ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են Միավորված ազգերի կազմակերպության կողմից կազմակերպված այլ միջոցառումներին ևս:
 
 
  
ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը «Հայաստանում աշխատանքային միգրացիայի ապացույցների վրա հիմնված կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում 2013 թ. փետրվարի 4-ին Երեւանում կազմակերպել է «Միգրացիոն քաղաքականության մշակման համար անհրաժեշտ տվյալներ» թեմայով կլոր սեղան քննարկում, իսկ փետրվարի 5-ին անց է կացվել «Միգրացիայի հետազոտությունում ուրվագծեր եւ տվյալների վերլուծություն» թեմայով ուսուցման դասընթացը: Միջոցառումները վարել են միջազգային փորձագետներ Մարինա Մանկեն եւ Ջեյսոն Շախթերը: Միջոցառումներին մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ շարունակվել է «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 2013 թ. ընթացքում մի շարք քննարկումներ, սեմինարներ և աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել,  որոնց մասնակցել են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները:
2013 թ. նոյեմբերի 11-ից 15-ը Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից միգրացիայի տվյալների կառավարման ոլորտում առաջատար փորձին ծանոթանալու նպատակով կազմակերպվել է փոխանակման այց Նիդերլանդների Թագավորություն: Այցին մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների ներկայացուցիչը: 
2013 թ. նոյեմբերի 26-ից 27-ը Միգրացիայի Միջազգային կազմակերպության, ԵԽ-ի, Լեհաստանի ՆԳՆ, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի եւ Նորվեգիայի կառավարությունների կողմից Վարշավայում կազմակերպվել են թրաֆիքինգի զոհերի եւ նրանց իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորություն դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողը: 
2013 թ. նոյեմբերի 29-ին Շվեյցարիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Թրաֆիքինգի վերաբերյալ  իրազեկման ամրապնդումը կրթության միջոցով Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Երեւանում կայացել է կոնֆերանս, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները: Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել են ծրագրի արդյունքները եւ ձեռքբերումները` հետագա գործողությունների համակարգման նպատակով:
2013 թ. դեկտեմբերի 6-ին ՌԴ Մոսկվա քաղաքում Մոսկվայի ՄՄԿ գրասենյակի կողմից կազմակերպվել է «Մարդկանց առեւտրի հակազդում եւ օգնության ցուցաբերում դրա զոհերին. ԱՊՀ մասնակից պետությունների եւ մարմինների համակարգող կառույցների դերն ու խնդիրները» խորագրով տարածաշրջանային կլոր սեղան հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ներկաացուցիչը:
 
 
 
  
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ (CEPOL) ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 
2013 թ. սեպտեմբերի 16-ից 19-ը Լիտվայի Հանրապետության ոստիկանությունը Եվրոպական ոստիկանական քոլեջի (CEPOL) հետ համատեղ Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում կազմակերպել է «Արևելյան գործընկերության իրավապահ համագործակցություն՝ մի քայլ առաջ» թեմայով նախագահության խորհրդաժողով, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության ծառայողները: Աշխատաժողովի ընթացքում ԵՄ փորձագետների կողմից ներկայացվել է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ մոտեցումը իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդմանը, ԵՄ գերակայությունները կազմակերպված հանցավորության դեմ պայքարում: Աշխատաժողովի շրջանակում ելույթներով հանդես եկան արևելյան գործընկերության 6 երկրները: ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից ներկայացվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումները և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ՀՀ ոստիկանության կողմից իրականացված աշխատանքները: 
Քննարկումների արդյունքում կարևորվել է արևելյան գործընկերների և ԵՄ միջև համագործակցությունը և առաջարկվեց ապագայում մեծացնել փոխանակման ծրագրերի, սեմինարների և թրեյնինգների համար հատկացվող ֆինանսավորումը:
2013 թ. նոյեմբերի 25-ից 27-ը Միացյալ Թագավորության Բրամսհիլ քաղաքում Եվրոպական ոստիկանական քոլեջի (CEPOL) կողմից կազմակերպվել է 2013 թ. եվրոպական ոստիկանական փոխանակման ծրագրի գնահատմանը նվիրված համաժողով, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետը: Քննարկվել են ոստիկանական փոխանակման եվրոպական ծրագրի շրջանակներում համագործակցությունը կատարելագործելու եւ 2014 թ. փոխանակման պլանավորման վերաբերյալ հարցերը:
2013 թ. դեկտեմբերի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիր են   այցելել Եվրոպական ոստիկանական քոլեջի (CEPOL) Բելգիայի մասնաճյուղի տնօրեն Ալան Ռուելը եւ CEPOL-ի Իսպանիայի մասնաճյուղի գիտահետաղոտական հարցերով թղթակից Խոսե Ալբերտո Ռամիրեսը: Կրթահամալիրի պետի ղեկավարությամբ հանդիպում է կազմակերպվել ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որոնց կողմից ներկայացվել է ուսումնական գործընթացի մեթոդական եւ տեխնիկական արդիականացման անհրաժեշտությունը եւ համագործակցության կարեւորությունը, ինչպես նաեւ ներկայացվել են ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրի կառուցվածքը եւ խնդիրները: Քոլեջի փորձագետները ներկայացրել են քոլեջի կառուցվածքի, խնդիրների, գործունեության հիմնական ուղղություններն ու առանձնահատկությունները: Քննարկվել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի եւ Եվրոպական ոստիկանական քոլեջի միջեւ համագործակցության հնարավորության հարցերը: 
 
 
   «Project Harmony» միջազգային հասարակական կազմակերպություն
 
2013 թ. փետրվարի 8-ից 9-ը ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայողները մասնակցել են «Project Harmony» միջազգային հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Անչափահասների այլընտրանքային արդարադատության» միջազգային փորձի փոխանակման աշխատանքներին, որին մասնակցել են նաեւ Ավստրիայի, Վրաստանի եւ Հայաստանի փորձագետներ:
«Project Harmony» միջազգային հասարակական կազմակերպության հետ համատեղ համայնքային վերականգնողական կենտրոններում իրականացվող աշխատանքների շրջանակներում, 2013 թ. մարտի 13-ից 15-ը անցկացվել է կենտրոնների կողմից անցած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփիչ հանդիպում: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության 10 մարզային վարչությունների ենթական ստորաբաժանումների անչափահասների գործերով ծառայողներ, շահագրգիռ գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային հանդիպման քննարկումների արդյունքում հիշյալ կենտրոնների կատարած աշխատանքները արժանացել են մասնակիցների բարձր գնահատականին: Անցած ժամանակահատվածի ընթացքում կենտրոններ են ներկայացվել շուրջ 800 անչափահասներ, որոնց հետ տարվող աշխատանքները տվել են դրական արդյունքներ:
2013 թ. նոյեմբերի 15-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունել է «Փրոջեքթ Հարմոնի» միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանին եւ ծրագրի ղեկավար Ձյունիկ Վանեսյանին։ 
Հանդիպման ընթացքում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր Հայաստանի Հանրապետության մարզերում հատուկ ձեւաչափով վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ։ Այդ դասընթացների արդյունքում կձեւավորվեն փորձնական ծրագրեր, կմշակվի դպրոցականների իրավագիտակցությունը բարձրացնելուն ուղղված, ինտերակտիվ մեթոդներով հագեցած միջոցառումների պլանավորման եւ իրականացման ուղեցույց՝ ոստիկանների եւ ուսուցիչների համար։
 
 
   «Հույս եւ օգնություն» ՀԿ

2013 թ. հունիսի 24-ին «Հույս եւ օգնություն» ՀԿ-ը Երեւանում կազմակերպել է «Թրաֆիքինգի կանխարգելման հնարավորությունները» խորագրով սեմինար տուրիստական գործակալությունների աշխատակիցների համար: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետը մասնակցել է սեմինարին որպես դասավարդող, որտեղ ներկայացրել է  «Տուրիստական գործակալությունների դերը թրաֆիքինգի կանխարգելման հարցում» թեման:
«Հույս եւ օգնություն» ՀԿ կողմից ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ «Հայաստանի կարողությունների հզորացում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարելու նպատակով» ծրագրի շրջանակներում 2013 թ. ընթացքում Վայոց Ձորում, Սյունիքում, Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում կազմակերպվել են դասընթացներ 68 ոստիկանության ծառայողների համար: 
 
 
  
ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 
2013 թ. ընթացքում շարունակվել է ՀՀ ոստիկանության սերտ համագործակցությունը Հավաքական անվտանգության  պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների հետ: ՀՀ ոստիկանության ծառայողները անմիջական մասնակցություն են ունեցել համագործակցության շրջանակներում կազմակերպված աշխատանքային հանդիպումներին, խորհրդակցությունններին, քննարկումներին, ուսումնավարժություններին, մասնագիտացված սեմինարներին և այլն:
2013 թ. հուլիսի 2-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի տասներեքերորդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորությամբ:
 
 
 
2013 թ. հոկտեմբերի 1-ից 4-ը ՀԱՊԿ անդամ-պետությունների համագործակցության շրջանակներում անց է կացվել թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը, որի Միջազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնը տեղակայված էր Երևանում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում: Նշված միջոցառմանը ներկա էին նաև դիտորդներ Ֆրանսիայի Հանրապետությունից և Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության բարձրաստիճան սպաների ու հյուրերի ուղեկցությամբ Ոստիկանության կրթահամալիրում տեղակայված Միջազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ կառավարման կետ այցելեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՌԴ թմրամիջոցների վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը: 
Նրանք ծանոթացան աշխատանքի կազմակերպմանն ու ընթացքին, այնուհետև Կրթահամալիրի վարժահրապարակում հետևեցին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության Հատուկ նշանակության վարչության ծառայողների ցուցադրական վարժանքներին, որոնց սցենարում ներառված էին թմրամիջոցների անօրինական շրջանառության բացահայտման, կանխման ու կասեցման արդիական եղանակներ ու միջոցներ:
Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակից ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների ամփոփիչ նիստը:
 
 
 
 
 
 
 
 
 
2013 թ. նոյեմբերի 28-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 14-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Նիստի շրջանակներում տեղի ունեցավ կառուցողական քննարկում՝ Աֆղանստանից եկող թմրասպառնալիքի դեմ պայքարի, դրանում ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերի բարձրացման, անդրազգային թմրահանցագործությունների դեմ պայքարի կատարելագործման եւ մի շարք այլ հարցերի ուղղությամբ:
Նիստի մասնակիցները պայմանավորվեցին շարունակել սերտ համագործակցությունը, անցկացնել հակաթմրամիջոցային համատեղ միջոցառումներ՝ ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այնպես էլ նարկոդիլերներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
 
 
 
 
 
  
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 
2013 թ. հունվարի 25-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունել է ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության ղեկավար, գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորած պատվիրակությանը:
Հունան Պողոսյանը ներկայացրել է ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի գործառույթները, կատարված աշխատանքը և առաջիկա խնդիրները:
2013 թ. փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի դիտորդական խմբի ներկայացուցիչներին:
Արթուր Օսիկյանը ներկայացրել է ոստիկանության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն: 
Դիտորդական խումբը, որի կազմի մեջ են եղել ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների պատգամավորներ և ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի քարտուղարության աշխատակիցներ, որոնց նպատակը` նախընտրական շրջանում ոստիկանության գործառույթների շրջանակին և իրականացման ընթացքին ծանոթանալն էր: Դիտորդներին, մասնավորապես հետաքրքրել է ընտրողների ռեեստրի վարման կարգը և ընտրողների ցուցակների ճշգրտման ընթացքն ու արդյունքները:
2013 թ. մայիսի 15-ից 17-ը Ուկրաինայի Կիեւ քաղաքում կազմակերպվել է ԱՊՀ մասնակից-պետությունների իրավապահ մարմինների ինֆորմացիոն կենտրոնների ծառայությունների ղեկավարների հերթական խորհրդակցություն: Քննարկվել է միջպետական ինֆորմացիոն բանկի ձեւավորման եւ էլեկտրոնային եղանակով ինֆորմացիայի փոխանակման կազմակերպման հետագա կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրագործման վիճակի վերաբերյալ հարցը: Մասնակցել է ՀՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի պետը:
2013 թ. սեպտեմբերի 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: 
Նիստում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքին, մինչև 2020 թ. ՆԳ նախարարությունների համագործակցության զարգացման հայեցակարգի մշակմանը և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերող հարցեր:
Քննության առարկա է դարձել 2014-2018 թթ. ԱՊՀ անդամ պետությունների՝ հանցավորության դեմ համատեղ պայքարի միջպետական ծրագրի նախագծերի, թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ու դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի ու թմրամոլության հակազդման ծրագրի, ինչպես և նախորդ հանդիպումներում ընդունված մի շարք որոշումների կատարման ընթացքը:
 
 
 
 
ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են նաև մի շարք այլ միջոցառումներին, հանդիպումներին, քննարկումներին:
 
 
  
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 
2013 թ. հունվարի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպվել է ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների փոխնախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպում ՍԾՏՀ կազմակերպությունում ՀՀ նախագահության աշխատանքների մեկնարկի համար: Հանդիպման ընթացքում քննարկվել եւ մասնակիցներին ներկայացվել են տարբեր գերատեսչությունների առաջարկների նախնական տեքստի նախագիծը, որը քննարկելուց և վերջնական տեսքի բերելուց հետո պետք է ներկայացվի ՀՀ կառավարություն՝ միջոցառումների կարևորության վերջնական գնահատման և ընթացիկ տարվա բյուջեում համապատասխան գումարներ առանձնացնելու նպատակով:
 
2013 թ. սեպտեմբերի 17-ից 18-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ՍԾՏՀ կազմակերպության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  հարցերով կապի սպաների նիստը, որին որպես ցանցի կապի սպա մասնակցել է ՀՀ ոստիկանության Շտաբի միջազգային համագործակցության վարչության ծառայողը:
2013 թ. նոյեմբերի 21-ից 22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցերով աշխատանքային խմբի հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության ներկայացուցիչը: Հանդիպման ընթացքում անցկացված քննարկումները հիմնականում նվիրված են եղել խմբի համակարգող երկիր` Ռումինիայի կողմից մշակված` խմբի 2013-2015 թթ. աշխատանքային եւ անդամ երկրների հակակոռուպցիոն բնագավառում համագործակցության խթանմանն ուղղված տարածաշրջանային գործողությունների ծրագրերի նախագծին:
2013 թ. դեկտեմբերի 10-11-ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ ՍԾՏՀ կազմակերպության ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցում էին նաև տարբեր գերատեսչություններից վերոհիշյալ կազմակերպությունում ընդգրկված կապի սպաներն ու այլ մասնագետներ, այթ թվում ՀՀ ոստիկանության ծառայողը:
Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ՍԾՏՀ կազմակերպությունում ՀՀ նախագահության ընթացքում  իրականացված ծրագրերը, կազմակերպված հանդիպումները, ամփոփվեցին բոլոր աշխատանքները նախագահությունը ըստ հերթականության հաջորդ երկրին հանձնելու նպատակով:
 
2013 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցել են օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված սեմինարներին եւ վերապատրաստման դասընթացներին ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության 135 պատվիրակություն է մեկնել օտարերկրյա պետություններ, որոնցում ընդգրկվել է 262 ծառայող:
 
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ