ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ

29.01.2013 19:52 Պաշտոնական
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
Հունվարի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրային միջոցառումների կատարման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարում էր Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը նախատեսված էր 2008-2012 թվականների համար և իրագործվել է 5 փուլով: Նիստի ընթացքում ներկայացվեց Ծրագրի ավարտական փուլի՝ 2012 թվականի հաշվետվությունը: Նշվեց, որ չնայած ոչ բավարար ֆինասավորմանը, Ծրագրով նախատեսված միջոցառումներն անցած տարվա ընթացքում կատարվել են 94,7 տոկոսով:
Նիստի ընթացքում քննարկվեցին ծրագրված 84 միջոցառումներից երկուսը չկատարելու պատճառներն ու հանգամանքները:
Վլադիմիր Գասպարյանն ամփոփելով Հանձնաժողովի աշխատանքը՝ անդրադարձավ Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի իրականացման աշխատանքներին և կանխանշեց առաջիկա անելիքները: