ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են Մյասնիկյան գյուղում կատարված բնակարանային գողությունը

14.03.2019 16:32 Գողություն

Մարտի 13-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ մարտի 1-ի ժամը 19.00-ից մինչև մարտի 13-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք են գործել իր տուն և ննջասենյակի պահարանում դրված զարդատուփից գողացել 5 ոսկյա մատանի, 1 կախազարդ, խաչ և 1 զույգ օղ՝ պատճառելով 700.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 2003 թ. ծնված Կ. Գ.-ն, որը նույն օրը, ժամը 19.00-ին, հրավիրվել է բաժին և խոստովանել, որ մեկ ամսվա ընթացքում, տարբեր օրերի, պատուհանից և դռնից մտել է նշված տուն, գողացել նշված զարդերը, օծանելիք և 5.000 դրամ:
Կ. Գ.-ն ծնողի հետ ներկայացվել է Արմավիրի մարզի քննչական վարչություն:
Կ. Գ.-ն հանձնվել է ծնողի հսկողությանը:
Կատարվում է նախաքննություն:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: