ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անօրինական միգրացիայի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստ՝ Մինսկում

Անօրինական միգրացիայի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստ՝ Մինսկում

Փետրվարի 5-ին Մինսկում տեղի ունեցավ անօրինական միգրացիայի դեմ պայքարը համակարգող խորհրդի 18-րդ նիստը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Բելոռուսի Հանրապետության ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Նիկոլայ Մելչենկոյի ղեկավարությամբ:
Նիստին մասնակցում էին Բելոռուսի, Հայաստանի, Ռուսաստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի, Ղազախստանի պատվիրակությունները, Միգրացիայի միջազգային կազմակերպության ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Հայաստանը ներկայացնում էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ու ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Էդգար Արևշատյանը:
Նիստում կարևորվեց անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքարի գործում փորձի փոխանակումն ու սերտ համագործակցությունը, որն առավել կարևոր է հատկապես հիմա, երբ ակտիվացել են միգրացիոն հոսքերը:
Մշակվեց անցկացվելիք «Նելեգալ-2016» միջոցառումն արդյունավետ անցկացնելու ծրագիր, որն անօրինական միգրացիայի դեմ պայքարն առավել կակտիվացնի, արդյունքներն էլ կլինեն առավել տեսանելի: