Հետախուզվողին հայտնաբերեցին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Իջևանի բաժին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Աշոտ Ա.-ն, ով սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
