ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տեղի ունեցավ մշտադիտարկման հանձնաժողովի նիստ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

20.10.2018 13:09 Նորություններ
Տեղի ունեցավ մշտադիտարկման հանձնաժողովի նիստ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 20-ին կայացավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի Ճանապարհային երթևեկության անվտանգության և ոստիկանության արտաքին ծառայության մշտադիտարկման հանձնաժողովի նիստը: Ներկաները քննարկեցին ինչպես ճանապարհային երթևեկության անվտանգության կատարելագործմանն ուղղված առաջարկություններ, այնպես էլ ոստիկանության արտաքին ծառայության ոլորտին առնչվող խնդիրներ, այդ թվում` փողոցային առևտրի կանոնակարգմանը, ավտոկայանատեղիների գործունեության օրինականությանը և հարակից հիմնախդիրներին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ոստիկանության կողմից առաջիկայում ներդրվող` Հայաստանում վարորդական իրավունքի վկայականի համար բազային համակարգ նախատեսող իրավական ակտի նախագիծը տրամադրել հանձնաջողովի անդամների քննարկմանը, որոնք իրենց դիտողություններով և առաջարկություններով կփորձեն կատարելագործել փաստաթղթի նախագիծը:
Հանձնաժողովի անդամները միաձայն որոշում կայացրին հանձնաժողովի աշխատանքների համակարգման համար պատասխանատու ընտրել «Վարորդի ընկեր» ՀԿ ներկայացուցիչ Դավիթ Պեդայանին: