Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորը ներկայացել է ոստիկանություն
21.10.2016 11:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 12.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 1958 թ. ծնված Մանվել Ի.-ն, որը 2015 թ. նոյեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 117 հոդվածի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: