ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո

Հայտնաբերվեց Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 19-ին, ժամը 16.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 1995 թ. ծնված Արզուման Հ.-ին, որը մարտի 16-ից հետախուզվում էր Կապանի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքներով, որը նույն օրը, ժամը 17.00-ին, ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի Գորիսի նստավայր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: