Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էին գողության մեղադրանքով
02.02.2024 10:59
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 1-ին Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել և բաժին են ներկայացվել 37-ամյա Ռոբերտ Խ.-ն և 29-ամյա Վիկտորյա Խ.-ն: Նրանք 2023 թ. դեկտեմբերի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: