Սպանության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 17-ին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Արման Հ.-ն, որը հունվարի 30-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					