62-ամյա տղամարդը հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից
 
                                            ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Արաբկիրի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Հյուսիսային Ճառագայթ փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Արաբկիրի բաժին են տեղափոխվել 62-ամյա Իգոր Գ.-ին: Նա 2022 թ. հոկտեմբերի 4-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք: 
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					