ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մոսկվայի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում

Մոսկվայի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների և ԱՎՎ Շենգավիթի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 8-ին անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 52-ամյա Գասպար Մ.-ն, որը 2017 թ. հուլիսի 17-ից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածիի (Թմրամիջոց պահելը և օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: