Մոսկվայի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Աշտարակում
18.02.2022 11:04
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների և Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 17-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Տիգրան Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 23-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: