Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
24.09.2016 09:38
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հայտնաբերել են 1992 թ. ծնված Արտուշ Բ.-ին, ով ապրիլի 28-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: