Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
10.01.2024 11:55
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 9-ին բաժին է ներկայացել 28-ամյա Ժորա Հ.-ն: Նա 2023 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ժորա Հ.-ի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: