ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 14-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Ախուրյանի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Օկսեն Գ.-ն, որը ապրիլի 22-ից Մոսկվայի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: