Գողության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի ոստիկանության կողմից
 
                                            ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Դրոյի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 55-ամյա Հրայր Կ.-ին: Նա մարտի 21-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					