Հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից
 
                                            ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 18-ին Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում հայտնաբերվել և Գավառի բաժին է ներկայացվել 32-ամյա Վոլոդյա Ե-ն: Նա հունիսի 30-ից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ և 316-րդ հոդվածների մեղադրանքով: 
Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					