Գողության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի ՆԳԳՎ կողմից
20.04.2023 11:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 19-ին Րաֆֆու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 26-ամյա Բենիկ Գ.-ին, որը փետրվարի 21-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: