Հետախուզվում էր Մոսկվայի ոստիկանության կողմից
20.07.2022 12:15
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 19-ին Իսակովի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Մալաթիայի բաժին են ներկայացրել 54-ամյա Սամվել Ս.-ին, որը մայիսի 25-ին Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: